Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ

Լուրեր

26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
Բոլորը

80-ամյա Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայում հոկտեմբերի 25-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պաշտոնական արդյունքների համաձայն՝ ձախ կենտրոնամետ հայացքներ ունեցող գործող նախագահը ստացել է ձայների 51,8 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ աջ պոպուլիստ, սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն՝ 48,2 տոկոսը։ Վերջինը Բրազիլիայի նախկին ծայրահեղ աջ նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդին է։

Սա Բրազիլիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախագահական ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, որը քվեարկության առաջին փուլում զբաղեցրել էր երկրորդ տեղը։

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Ռիո դե Ժանեյրոյում հրավառություններ են կազմակերպվել, հնչել են վուվուզելաների ձայներ, իսկ Սան Պաուլոյում հազարավոր մարդիկ, հագած դա Սիլվայի Աշխատավորական կուսակցության խորհրդանշական՝ կարմիր գույնի հագուստները, դուրս են եկել փողոցներ ՝ նշելու նրա հաղթանակը, հաղորդում է AFP գործակալությունը։

Միևնույն ժամանակ, Ֆլավիու Բոլսոնարուն հրաժարվել է ընդունել ընտրություններում իր պարտությունը և կոչ է արել չեղարկել դրանց արդյունքները՝ որպես պատճառ նշելով քվեարկության ժամանակահատվածի երկարաձգումը, հայտնում է AP-ն։ Ավելի վաղ թե՛ Լուլա դա Սիլվան, թե՛ ինքը՝ Բոլսոնարուն, խնդրել էին երկարացնել ընտրատեղամասերի աշխատանքը՝ Բրազիլիայի որոշ շրջաններում հասարակական տրանսպորտի խնդիրների և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

Արդյունքում Գերագույն դատարանի դատավոր Կրիշտիանու Զանինը որոշում էր կայացրել քվեարկությունը երկարաձգել ևս երկու ժամով՝ նախատեսված ընտրատեղամասերի փակվելուց ընդամենը երեք րոպե առաջ։

Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ կզբաղեցնի Բրազիլիայի նախագահի պաշտոնը՝ ոչ անընդմեջ։ Վերընտրվելու համար քաղաքական գործչի պայքարը հեշտ չէր՝ հաշվի առնելով Բրազիլիայի բնակիչների մտահոգությունները՝ կապված կյանքի թանկացման և հանցավորության աճի հետ։ Նախընտրական քարոզարշավն անցել է կոռուպցիոն սկանդալների, տնտեսական անկայունության և ԱՄՆ-ի կողմից  միջամտության վերաբերյալ մեղադրանքների ֆոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի