Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել

Լուրեր

23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
23.10.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
Բոլորը

Փարիզի մերձակայքում գտնվող քաղաքներից մեկում այսօր ավտոմեքենայից կրակոցներ արձակել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հաստատել են տեղական իշխանությունները, գրում է DW-ն։

Կրակոցները հնչել են Տրապ քաղաքում՝ Ֆրանսիայի մայրաքաղաքից շուրջ 20 կմ դեպի արևմուտք, Վերսալից ոչ հեռու։ Կասկածյալը ձերբակալվել է հարևան Կուանյեր քաղաքում և կալանավորվել։

«Անձն իր ավտոմեքենայից կրակոցներ է արձակել իր ճանապարհին հանդիպած մի քանի մարդկանց ուղղությամբ»,- սոցիալական ցանցերում գրել է Տրապի քաղաքապետ Ալի Ռաբեհը։

Ավելի ուշ նա ֆրանսիական BFM TV-ին հայտնել է, որ կրակոցների վայրերից մեկը մանկական խաղահրապարակն է եղել։

«Հրաշք է, որ զոհերն ավելի շատ չեն»,- ասել է նա՝ հավելելով, որ զոհվածն աֆրիկյան ծագում է ունեցել, իսկ ծանր վիրավորում ստացածներից մեկը՝ հյուսիսաֆրիկյան։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ կասկածյալը կրակոցներ է արձակել «ռազմական նշանակության զենքից կամ առնվազն ավտոմատ զենքից»։

Վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն միջադեպն անվանել է «շատ լուրջ»՝ նշելով, որ «անվտանգության ուժերի և դատական մարմինների բոլոր հասանելի ռեսուրսները լիովին մոբիլիզացվել են»։ Նա հավելել է, որ իրավիճակին հետևում է Ֆրանսիայի հակաահաբեկչական ազգային դատախազությունը (PNAT)։ Այն էլ, իր հերթին, հայտնել է, որ հետաքննություն է սկսել «ահաբեկչական գործունեության հետ կապված սպանության» գործով՝ ծանրացուցիչ հանգամանքով, որ գործողությունները կատարվել են՝ ելնելով տուժողի՝ որոշակի ռասայական, էթնիկ, ազգային կամ կրոնական խմբին փաստացի կամ ենթադրաբար պատկանելու հանգամանքից։

Կրակոցների հնարավոր շարժառիթն առայժմ պարզ չէ։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ֆրանսիան պատրաստվում է շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ հերթական բողոքի ցույցերին։ Փարիզի և այլ խոշոր քաղաքների հայտնի թանգարանները փակելու են իրենց դռները, իսկ կառավարությունը նախատեսում է զգալիորեն ավելացնել անվտանգության ուժերի ներկայությունը։

«Խոսքը խաղաղ ու հաճելի բողոքի ակցիայի մասին չէ։ Մենք պատրաստ ենք վաղը գործել չափազանց վճռական և ոչինչ չհանդուրժել»,- լրագրողներին ասել է ներքին գործերի նախարարը՝ հայտարարելով, որ կտեղակայվի անվտանգության 70 հազար աշխատակից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի