Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Լուրեր

22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ կարծում է, որ կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել Ուկրաինայի հարցով համաձայնության հասնելուն։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին Թրամփի տված պատասխաններին։

«Վերջերս ես զրուցել եմ նախագահ Պուտինի հետ Ուկրաինայի դեմ նրա պատերազմի ավարտի մասին։ Կարծում եմ՝ մենք մոտենում ենք դրան։ Հնարավոր է՝ այժմ ավելի մոտ ենք, քան երբևէ նախկինում»,- հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ այս պահին չարժե ուժեղացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ, քանի որ բանակցությունները գտնվում են զգայուն փուլում։

«Հնարավոր է՝ երկար ժամանակ անց առաջին անգամ մենք մոտ ենք համաձայնությանը։ Իսկ երբ մոտ եք համաձայնության և վարում եք շատ նուրբ բանակցություններ, նոր պատժամիջոցներ չեք սահմանում»,- պարզաբանել է նա։

Թրամփն ընդգծել է, որ կարող է ցանկացած պահի նոր սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի դեմ, սակայն չի հստակեցրել, թե ինչ պայմաններում կդիմի այդ քայլին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Թրամփը ցանկանում է, որ Զելենսկին և Պուտինը խաղաղության համաձայնագիր ստորագրեն G20-ի գագաթնաժողովում, որը դեկտեմբերին կանցկացվի Ֆլորիդայում։ Բանակցությունները կարող են ուղեկցվել Ուկրաինայի նկատմամբ ճնշումներով, ասվում է հրապարակման մեջ։

Միևնույն ժամանակ, ըստ տեղեկությունների՝ Մոսկվան պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է հրադադարի հաստատման համար նախադրյալների առկայության մասին և նշել, որ համապատասխան փաստաթղթեր էր տարել Մոսկվա։

Զուգահեռաբար, Ուկրաինան, ԱՄՆ-ն ու Եվրոպան Նորվեգիայում եռակողմ խորհրդակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում մշակվել են խաղաղության նոր նախաձեռնություններ։ Անցյալ շաբաթ Թրամփը սառեցրել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի առաջմղումը՝ դա բացատրելով Մոսկվային բանակցություններից հեռացնելու ցանկության բացակայությամբ։

Իր հերթին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոնի քայլերը նման են Ուկրաինային կապիտուլյացիայի հարկադրելու փորձի։