«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը

Լուրեր

21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
Բոլորը

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից չորս օր առաջ ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղի ունեցածը որակելով քաղաքական նկատառումներով իրականացվող գործողություն և իշխանությանը մեղադրելով պետական կառույցները չարաշահելու մեջ։ Կուսակցության պնդմամբ՝ իշխանությունը փորձում է կանխել քաղաքական փոփոխությունները Ստեփանավանում և արատավորել իր հեղինակությունը։

«Տեղեկացնում ենք, որ հերթական անգամ քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին։ Նախընտրական քարոզչությունը կազմակերպելու նպատակով օգտագործվում են ֆինանսական միջոցներ, ինչի վերաբերյալ թափանցիկ հաշվետվություններ են ներկայացրել ընտրական հանձնաժողով:

Եվս մեկ անգամ շեշտում ենք՝ սա ժողովրդավարություն չէ։ Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է, երբ մեղադրանքները հնչում են նախքան փաստերի հաստատումը։ Մենք հերթական անգամ ականատես ենք լինում նույն հակաժողովրդավարական գործելաոճին, որի համար եվրոպական կառույցները քննադատեցին Փաշինյանի իշխանությանը հունիսյան համապետական ընտրություններից հետո։

Բնականաբար, ՔՊ-ական իշխանությունն իր այս գործելաոճով հերթական անգամ փորձում է արատավորել «Ուժեղ Հայաստան» կուսակցության բարի համբավը և արդարացնել իր՝ վրա հասնող պարտությունը:

Այս գործելաոճը փաստում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է` առանց արհեստական միջամտությունների արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել:
Սիրելի՛ ստեփանավանցիներ, իշխանությունը այսկերպ փորձում է թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան»,- ասված է հայտարարությունում: