Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան խորհրդարան կդիմի մանդատի հաստատման համար, որը թույլ կտա թուրք զինծառայողների տեղակայել Սաուդյան Արաբիայում՝ թագավորության և Պակիստանի հետ կնքված համատեղ պաշտպանության համաձայնագրի շրջանակում։ Այս մասին չորեքշաբթի Reuters-ին հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Party) պատգամավորներից մեկը։

Անանուն մնալու պայմանով պատգամավորը նշել է, որ մանդատը խորհրդարան կներկայացվի այն բանից հետո, երբ կհաստատվի համաձայնագիրը վավերացնող օրինագիծը։

Թուրքիան երեքշաբթի խորհրդարան է ներկայացրել երեք երկրների՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև օգոստոսին ստորագրված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը՝ վավերացման նպատակով։ Այս քայլով ՆԱՏՕ-ի՝ թվաքանակով երկրորդ խոշորագույն բանակն ունեցող Թուրքիան մոտենում է Էր Ռիադի հետ փոխադարձ պաշտպանության պաշտոնական պարտավորության ստանձնմանը, այն պայմաններում, երբ Սաուդյան Արաբիան բախվում է հութիների հարձակումներին։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորը նշել է, որ համաձայնագրի շրջանակում այլ երկրներում տեղակայվող թուրքական զորքերը չեն մասնակցի հարձակողական գործողությունների։ Նրա խոսքով՝ սկզբնական փուլում կուղարկվեն տեխնիկական անձնակազմ և մասնագետներ՝ հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պատերազմի տեխնոլոգիաների և պաշտպանական այլ աջակցության ապահովման համար։

Ավելի վաղ Reuters-ին երկու պաշտոնյա հայտնել էին, որ Թուրքիայի ներդրումը, ինչպես սպասվում է, կսահմանափակվի ռազմական տեխնիկայի մատակարարմամբ, հետախուզական տվյալների փոխանակմամբ և սպառազինության համակարգերով։ Նրանք հավելել են, որ մինչ այժմ դաշինքի շրջանակում զորքերի տեղակայման այլ ձևեր չեն կիրառվել։

Թուրքիան, որը դատապարտել է հութիների հարձակումները, համաձայնել է նաև միանալ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային՝ Կարմիր ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի