«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է

Լուրեր

21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
21.10.2026 | 17:49
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը
21.10.2026 | 17:38
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանն անցնելու մասին
21.10.2026 | 17:35
Դեռ ճշգրտման կարիք կա. Միրզոյանը` ՀՀ բեռների Ադրբեջանի տարածքով անցնելու ընթացակարգի մասին
21.10.2026 | 17:28
Պուտինն ու Ուիթկոֆն ավարտել են շուրջ երեք ժամ տևած հանդիպումը
21.10.2026 | 17:16
TRIPP-ով զենք-զինամթերք չի կարող անցնել, Ադրբեջանի մոտ էլ նման ըմբռնում կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի «Ուրատուն» հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ։

«ՀՖՖ-ի՝ «Ուրարտու» ՖԱ-ի կողմից արտահերթ ժողովին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հստակություն մտցնել։

Ակումբը տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին և, համապատասխանաբար, ո՛չ համաձայնություն է հայտնել, ո՛չ էլ հրաժարվել է դրան միանալուց։

Հետևաբար, ակումբի հրաժարվելու մասին պնդումը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՖՖ-ն արձագանքել է «Ուրատուի» հայտարարությանը:

«Ի պատասխան «Ուրարտու» ՖԱ-ի հայտարարությանը՝

ՀՖՖ-ն ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնությունը պատկանում է ՀՖՖ 29 անդամ ակումբներին, այլ ոչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։

Իսկ թե ինչու «Ուրարտուն» ՖԱ-ն տեղյակ չի եղել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին, ՀՖՖ-ն չի կարող պատասխանել, քանի որ, ինչպես արդեն շեշտել ենք, արտահերթ ժողով հրավիրելը եղել է ՀՖՖ 29 անդամ ակումբների նախաձեռնությունը»,- նշված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ կանոնադրության փոփոխման և լրացումներ կատարելու նպատակով արտահերթ ժողով հրավիրելու դիմում է ներկայացրել ՀՖՖ 34 անդամից 29-ը: Նշվում էր, որ նախաձեռնությանը չեն միացել «Ուրարտու», «Շիրակ», «Դովեղ» և «Հայք» ակումբները։