Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր

Լուրեր

21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
21.10.2026 | 17:49
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը
21.10.2026 | 17:38
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանն անցնելու մասին
21.10.2026 | 17:35
Դեռ ճշգրտման կարիք կա. Միրզոյանը` ՀՀ բեռների Ադրբեջանի տարածքով անցնելու ընթացակարգի մասին
21.10.2026 | 17:28
Պուտինն ու Ուիթկոֆն ավարտել են շուրջ երեք ժամ տևած հանդիպումը
21.10.2026 | 17:16
TRIPP-ով զենք-զինամթերք չի կարող անցնել, Ադրբեջանի մոտ էլ նման ըմբռնում կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

«Հաշվի առնելով տարբեր սոցիալական ցանցերի և ինտերնետային հարթակների միջոցով տարածվող հայտարարությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ, իշխանությունը բռնի ուժով փոխելուն, ինչպես նաև կրոնական արմատականության հողի վրա բռնության հրահրմանը, կրոնական ատելության և թշնամանքի սերմանմանը՝ ստորև թվարկված Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները, Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության համաձայն, հայտարարվել են «անցանկալի անձ», նրանց արգելվել է մուտք գործել Ադրբեջանի տարածք»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն նշում է, որ Ադրբեջանի դեմ թշնամական կոչեր տարածող անձանց նկատմամբ միջոցառումները շարունակվելու են։

«Սև ցուցակում» հայտնվել են՝ Ահմեդ Բարըշ Իյիսոնը՝ İyison Medya-ի և Gazeteciabi նախագծի ղեկավարը, Ջեմ Օզյուրտը՝ բլոգեր, Ակըն Դուրուն՝ TV8-ի և Acunmedya-ի աշխատակից, Դուրսուն Էքերը՝ լրագրող File Prodüksiyon Hizmetleri-ի, Ադեմ Օզկյոսեն՝ լրագրող, քաղաքական վերլուծաբան և գրող, Մուհամմեդ Էմին Յըլդըրըմը՝ Köklü Değişim ամսագրի և լրատվամիջոցների խմբի Ստամբուլի ներկայացուցիչ, Ջյունուտ Սեզերը՝ բլոգեր, սոցիոլոգ, հրապարակախոս և քաղաքական վերլուծաբան,Սերհատ Քոյունջուն՝ հասարակական գործիչ, Միքայիլ Այըլդըզը՝ գրող և հետազոտող, Ահի Արաթօղլուն՝ գրող, հետազոտող, բանաստեղծ և սոցիոլոգ, Մուհարեմ Չավուշը՝ Թուրքիայի իշխող Արդարություն ու զարգացում կուսակցության երիտասարդական թևի նախագահ Բողազիչիում (2020-2025), Ֆաթիհ Էրբաքանը՝ Յենիդեն Ռաֆահ կուսակցության նախագահ, Յահյա Ուգրաշը՝ HÜDA PAR կուսակցության փոխնախագահ, Այդըն Բինբողան՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ, Հաքը Էրենը՝ լրագրող Köklü Değişim-ում, Սաիթ Սեյիթօղլուն՝ Բաթմանի HÜDA PAR կուսակցության ֆինանսական և վարչական հարցերի բաժնի ղեկավար, Մեհմեթ Բոյնկուալընը՝ Մարմարայի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր և Այա Սոֆիայի իմամ-խաթիբ, Օկան Այթասը՝ լրագրող, Finansopia Medya ընկերության սեփականատեր, Մերթ Արմագանը՝ լրագրող, Յաշար Յավուզը՝ լրագրող Yeni Şafak, Diriliş Postası, Referans լրատվամիջոցներում, Ահմեդ Սիրրի Արվասը՝ բանաստեղծ, լրագրող, գրող, Յուսուֆ Կապլանը՝ գրող, լրագրող, Էրդինչ Թեգմենը՝ Erte Medya-ի սեփականատեր, Ահմեդ Չաքարը՝ սպորտային մեկնաբան, ֆուտբոլի նախկին մրցավար, Խալիլ Աթակնը՝ աստվածաբան, Իսմայիլ Քըլըչարսլանը՝ լրագրող, Մուրատ Շահինը՝ Akit TV-ի հաղորդավար, Իրֆան Քայա Ուլգերը՝ Akit TV-ի հաղորդումների հաղորդավար, Ֆաթիհ Դաղսթանլըն՝ Akit TV-ի հաղորդավար, Օմեր Ուլութաշը՝ Թոփրակ կուսակցության նախագահ, Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն՝ խորհրդարանի անդամ ընդդիմադիր քրդամետ DEM կուսակցությունից։

Ավելի վաղ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում էր հայտարարել Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ անձի նկատմամբ՝ Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչերի գործով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի