Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրիում՝ Ղարսի խճուղի 33/2 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում կրկնակի ստուգման արդյունքում պարզել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են։
ՍԱՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Գևորգ Ֆիդանյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Ղարսի խճուղի 33/2 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:

