Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը

Լուրեր

20.10.2026 | 19:20
Էմին Օհանյանը` միջազգային մրցաշարի հաղթող
20.10.2026 | 19:04
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
20.10.2026 | 18:52
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
20.10.2026 | 18:30
Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 18:19
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները
20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
Բոլորը

Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների սկսվելուց երեք օր անց ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է Վերին Վիեն դեպարտամենտի Լիմոժ համայնքի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ ներգրավված լինելու համար։ Այս մասին հաղորդել են ֆրանսիական լրատվամիջոցները։ Նշվում է, որ տղամարդը ոստիկանությանը հայտնի է որպես ծայրահեղ ձախ հայացքների կողմնակից, և որ նախկինում խնդիրներ է ունեցել օրենքի հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հետաքննությունը վարում է ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը։ Հայտնի է, որ ձերբակալվածը 40 տարեկան է, բնակվում է Կրյոզ դեպարտամենտում։ Տղամարդը ներառվել է ծայրահեղ ձախ հայացքներ ունեցող անձանց ռեգիստրում՝ պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու պատճառով։

Միևնույն ժամանակ, Լիմոժի քաղաքապետ Գիյոմ Գերենը քննադատել է պետությանը, իսկ ոստիկանությանը մեղադրել այն բանում, որ վերջինը «բավարար ռեսուրսներ չի ունեցել» և նահանջել է վանդալների առաջ։ Նա պահանջել է, որ պետությունը վերականգնի քաղաքապետարանի շենքը։

AFP-ի փոխանցմամբ՝ իրավապահ մարմիններին քննադատել են նաև Ֆրանսիայի այլ քաղաքների, այդ թվում՝ Փարիզի, Մարսելի և Լիոնի քաղաքապետերը։ Անկարգություններից հետո նրանք, մասնավորապես, մատնանշել են ոստիկանների պակասը և նրանց անբավարար պատրաստվածությունը։

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Լիմոժի քաղաքապետարանի շենքը ցուցարարները հրկիզել են հոկտեմբերի 17-ին՝ կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերի ընթացքում գրանցված անկարգությունների ժամանակ։ Արդյունքում XIX դարի պատմական շենքը լուրջ վնասներ է կրել, իսկ 43 մետր բարձրությամբ զանգակատուն-աշտարակը փլուզվել է։

Լիմոժի քաղաքապետարանի շենքը կառուցվել է 1883 թվականին՝ ճարտարապետ Շառլ Ալֆրեդ Լեկլերի ղեկավարությամբ։ Այն հանրապետության պահպանվող պատմական հուշարձանների շարքում է։

«Ամբողջ Ֆրանսիայում և միջազգային մակարդակով այրվող քաղաքապետարանի շենքը դարձել է բռնության խորհրդանիշ, որն ուղղված էր, մասնավորապես, անմիջապես պետական իշխանության խորհրդանիշների դեմ»,- նշում է AFP-ն։

Իր հերթին, Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն խոստացել է պետական աջակցություն ցուցաբերել պատմական շենքի վերականգնման համար և հայտարարել, որ հոկտեմբերի 23-ին կայցելի Լիմոժ։

Անդրադառնալով Փարիզի որոշ շրջաններում և Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներում պարետային ժամ սահմանելուն՝ նա հայտարարել է, որ դա նպաստել է գիշերվա ընթացքում հանդարտության պահպանմանը։ Վարչապետը նշել է, որ տեղական իշխանությունները կարող են պարետային ժամ սահմանել նաև հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը՝ այն վայրերում, որտեղ դա անհրաժեշտ կհամարեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի