Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել

Լուրեր

20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
20.10.2026 | 11:30
Նոր հանքավայրեր, միլիոնավոր դոլարների ներդրումներ․ ի՞նչ քննարկվեց Mining Armenia Forum 2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
Բոլորը

Փարիզում և այլ քաղաքներում որոշ հատվածներում սահմանված պարետային ժամերն օգնել են պահպանել կարգուկանոնը գիշերվա ընթացքում։ Այս մասին X-ում կատարած գրել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն, փոխանցում է France 24-ը։

«Տեղային պարետային ժամերը նպաստել են այս գիշեր անդորրը պահպանելուն։ Շնորհակալություն եմ հայտնում ոստիկաններին և ժանդարմներին՝ դա ապահովելու համար, ինչպես նաև պրեֆեկտներին՝ իրենց ակտիվ աշխատանքի համար։ Այսօր երեկոյան նոր պարետային ժամեր կսահմանվեն այն վայրերում, որտեղ իրավիճակը դա պահանջի։ Այդ որոշումները տեղում կընդունեն պրեֆեկտները՝ քաղաքապետերի հետ համագործակցությամբ»,- նշել է նա։

Ո՞ր քաղաքներում էր գիշերային ժամերին պարետային ժամ սահմանվել

Փարիզ – Ֆրանսիայի մայրաքաղաքի որոշ հատվածներում սահմանված պարետային ժամը գործել է երկուշաբթի՝ տեղական ժամանակով 23:00-ից  մինչև երեքշաբթի՝ ժամը 06:00-ը։ Այն տարածվել է մայրաքաղաքի երկու հատվածների վրա, որոնք շաբաթավերջին թալանի դեպքերի կենտրոնում էին՝ մայրաքաղաքի կենտրոնական-արևելյան հատվածում գտնվող Հանրապետության հրապարակը և քաղաքի կենտրոնում գտնվող Շատլե-Լե-Հալ շրջանը, որտեղ բազմաթիվ խանութներ կան։ Երկուշաբթի այդ երկու գոտիներում ուժի մեջ է մտել նաև հանրային հավաքների արգելքը։

Լիոն – Ֆրանսիայի երրորդ խոշոր քաղաքում՝ Լիոնում, պարետային ժամ է սահմանվել քաղաքի կենտրոնական հատվածում, որտեղ շաբաթ բողոքի ցույցերի ընթացքում հրկիզվել էր զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը։ Այդ գոտում մարդկանց տեղաշարժի արգելքը գործել է երկուշաբթի՝ տեղի ժամանակով ժամը 21:00-ից մինչև երեքշաբթի՝ ժամը 06:00-ը։ Լիոնի որոշ հատվածներում երկուշաբթի գործել է նաև հանրային հավաքների արգելք։

Նիս – Ֆրանսիական Ռիվիերայի խոշորագույն քաղաք Նիսում, քաղաքապետի որոշմամբ, պարետային ժամ է սահմանվել քաղաքի կենտրոնում՝ ժամը 21:00-ից մինչև 06:00-ը։

Լիլ և հյուսիսային քաղաքներ – Լիլում, ինչպես նաև երկրի հյուսիսում գտնվող Դուե, Վատինի և Դենեն քաղաքներում երկուշաբթի ժամը 20:00-ից մինչև երեքշաբթի ժամը 06:00-ը առանց ուղեկցության անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել։ Այս միջոցառումները կիրառվել են միայն որոշ գոտիներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի