Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.10.2026 | 22:32
Թրամփը Սպիտակ տան խոսնակ Քեթի Զաքարիային առաջարկել է մտածել պաշտոնից հեռանալու մասին
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
16.10.2026 | 21:20
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաների կոչումներ շնորհել
16.10.2026 | 21:00
Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 20:43
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը. նախարար
16.10.2026 | 20:14
Իշխանության զավթման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Ադրբեջանի իշխող կուսակցությունից
16.10.2026 | 20:00
«Վագա-ֆարմ»-ին՝ մերժում, «Նատալի ֆարմ»-ին՝ տարածք․ դեղատան ղեկավարը հովանավորչության հաղորդում է տվել. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.10.2026 | 19:48
Բաքուն թուրք լրագրողի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար»
16.10.2026 | 19:30
Նորավանքի մասին Կարապետյանի ասածը չի հաստատվում նաև ICOMOS-ի զեկույցով
16.10.2026 | 19:11
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորի մի շարք հասցեներում
16.10.2026 | 19:00
Բացառված է՝ Արծվաշենը ՀՀ-ին չվերադարձվի, եթե Տիգրանաշենը Ադրբեջանին վերադառնա․ Սամվել Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 18:46
«Ռոսատոմ»-ը Հայաստանից դրական ազդակներ է ստանում՝ նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի հետ կապված
Բոլորը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Factor TV-ի հետ զրույցում  անդրադարձել է իր ընտանիքի՝ հոր՝ Ռոբերտ Քոչարանի և եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի ներգրավմամբ հարուցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործին, ընտանեկան բիզնեսի ակունքներին և ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանը։ 

Պատասխանելով ապօրինի գույքի և դրամական միջոցների (մի քանի տասնյակ միավոր անշարժ գույք, միլիարդավոր դրամներ ու միլիոնավոր դոլարներ) բռնագանձման վերաբերյալ մեղադրանքներին՝ Լևոն Քոչարյանը նշել է. «Նախ՝ սին են մեղադրանքները, հետապնդումը քաղաքական է։ Ինչի՞ մեջ են մեղադրում․․․ մեղադրում են Կառավարության որոշում վավերացնելու համար, որը նախագահի պարտականությունն է, նաև այլընտրանք չկա դրան: Եվ չկա Կառավարության որևէ որոշում, որը չի վավերացրել նախագահը։ Այն որոշումները, որոնք վավերացվել են, ամբողջությամբ օրինական են…»։

Խոսելով հոր՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և դրա աշխարհաքաղաքական համատեքստի մասին, նա ընդգծել է. «Ինչի՞ համար կալանավորել… Ի վերջո՝ 2018 թվականից տարբեր քրեական գործեր են հարուցվել հորս հետ կապված։ Եղել է մեկ ու կես տարի կալանքի մեջ, ոչինչ չի ապացուցվել թե՛ դրանից հետո, թե՛ ընթացքում, և բացակայել է երկրից, վերադարձել է, որևէ փախուստի փորձ կամ նման բան չի եղել։ Սա քաղաքական հետապնդում է, սա նաև ամբողջության մեջ է մտնում… Մեր երկրում արդեն տարիներ շարունակ այս իշխանությունների կողմից գնում է Ադրբեջանին և Թուրքիային սիրաշահելու քաղաքականություն։ Ես կարծում եմ՝ սա նաև Իլհամ Ալիևին սիրաշահելու միջոց է, և սա նաև անուղղակի ձև է Նիկոլ Փաշինյանի կողմից, կոնկրետ Ալիևին սիրաշահելու համար»։

Անդրադառնալով մեղադրանքներին, թե բիզնես կայսրությունը ստեղծվել է պաշտոնական դիրքի չարաշահմամբ և արտոնություններով, Քոչարյանը հակադարձել է. «20 քանի տարվա բիզնես գործունեությունը շատ դժվար է մի հաղորդման մեջ ասել… դա պրոցես է, այնպես չի, որ արթնացել ենք ու այսպես եղել է: Այսինքն՝ դու ինչ-որ գործ ես անում, եթե հատկապես եղբայրս վաղ տարիքից չի ուզեցել քաղաքականությամբ զբաղվի, զբաղվել է գործարարությամբ, աշխատել է սկզբից բանկում, ներդրումներ է արել արժեթղթերի մեջ։ Սա մի պրոցես է, որը սկսել է փոքր բանից ու աճել է ինչ-որ տեղ»։

«Չի եղել ինչ-որ գործունեություն, որը էսպես պետական մոնոպոլիայի դաշտում է, չի եղել որևէ գործունեություն, որը կայացել է որևէ հարկ չվճարելու հաշվին… չգիտեմ նման դեպք, որը արտոնության հաշվին է եղել»,- հավելել է նա։

Խոսելով կոնկրետ ապահովագրական ընկերությունում իր բաժնեմասի և «Տոյոտա»-ի բիզնեսի մասին՝ Լևոն Քոչարյանը պարզաբանել է. «Ես ապահովագրական ընկերությունում որոշակի մասնաբաժին [ունեմ], 25 տոկոս, երբ որ կար Հայաստանում մոտ 20 ապահովագրական ընկերություն, դեռևս չկար պարտադիր ԱՊՊԱ… երբ որ չկար, ես էդ ժամանակ մտել եմ էդ բիզնես գործունեության մեջ։ Տոյոտայի մասով… էնտեղ կա հիմնական մեծ բաժնետեր, որը մենք չենք և հիմնական կառավարումը իրենք են իրականացրել… Կառավարությունը ամեն ձև ուզում էր, որ Տոյոտան հանկարծ չշահի [մրցույթը], ուղղակի ստիպված են եղել…»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան