Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը

Լուրեր

16.10.2026 | 16:29
Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ
16.10.2026 | 16:20
Իտալիայի զարգացման բանկի հետ քննարկվել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը
16.10.2026 | 16:09
Ուկրաինան ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Ռուսաստանից նման պատրաստակամության ազդակներ չի տեսնում․ Վլադիմիր Զելենսկի
16.10.2026 | 16:01
Ամուլսարի շահագործման հաջողությունից հետո ընկերությունները կհետաքրքրվեն ՀՀ հանքավայրերով. Հայկ Ալոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 15:53
Գագիկ Խաչատրյանը չի բերվել դատարան՝ չնայած ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին
16.10.2026 | 15:48
ԿԳՄՍ նախարարը և Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են 2027-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները
16.10.2026 | 15:40
Հայկական խոհանոցն ու համերը տպավորում են աշխարհի առաջնորդներին
16.10.2026 | 15:32
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
16.10.2026 | 15:21
«Պար-Արտ»-ի խանութներում խախտումներ են հայտնաբերվել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
16.10.2026 | 15:10
Ալեն Սիմոնյանը՝ անկլավների փոխանակման մասին // Արաղչին խոսել է TRIPP-ի հարցով մտահոգություններից․ ԼՈՒՐԵՐ
16.10.2026 | 15:01
Իլոն Մասկը ներկայացրել է նոր թռչող Tesla Roadster ավտոմեքենան
16.10.2026 | 14:58
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը
16.10.2026 | 14:52
Ռուբինյանն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը
16.10.2026 | 14:41
ԱԲ-ի, կիբեռանվտանգության և թվային փոխակերպման հարցեր են քննարկել Դավիթ Թադևոսյանն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչը
16.10.2026 | 14:39
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Երևանում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր։

Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․

Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԻԻՀ նախագահին հրավերն ընդունելու և գագաթնաժողովին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը՝ հավելելով, որ դա վկայում է ՀՀ-Իրան հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ կողմերի ցանկությունն ու նպատակադրումը:

Մասուդ Փեզեշքիանը ևս շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ կարևորելով Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի խորացումն ու ընդլայնումը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել համատեղ ծրագրերի առաջմղմանը վերաբերող թեմաների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: