Ռուբինյանն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը
Քաղաքականություն
16.10.2026 | 14:52
Հռոմում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Խուան Պոնս Սամպիետրոյի հետ։ Քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ ԽՎ-ի համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև դիտորդական առաքելությունների իրականացման մեխանիզմները։
ԱԺ հաղորդագրությունը՝ ստորև․
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Խուան Պոնս Սամպիետրոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև դիտորդական առաքելությունների իրականացման մեխանիզմներին և դրանց հետագա զարգացման հեռանկարներին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև խորհրդարանական երկխոսության միջոցով համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։

