Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ

Լուրեր

12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է ակտիվների կառավարման միասնական համակարգի և էլեկտրոնային ռեեստրի ստեղծման առաջարկները, որոնք միտված են բռնագանձված գույքի կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը։ Փաշինյանը բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարումը համարել է Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթություններից մեկը։

Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է նախորդ քննարկումների արդյունքներով կատարված աշխատանքների մասին, ընդգծել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմի ներդրման կարևորությունը ինչպես Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառությունների, այնպես էլ պետության տնտեսական կայունության, օրինականության վերականգնման և հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից:

Ներկայացնելով հայեցակարգը՝ Սրբուհի Գալյանն անդրադարձել է ակտիվների կառավարման միասնական համակարգի ստեղծմանը, բռնագանձված ակտիվների կառավարման ընդհանուր սկզբունքներին, բռնագանձվող ակտիվների տեսակներին ու կառավարման առանձնահատկություններին: Մանրամասներ են ներկայացվել բռնագանձված ակտիվների միասնական էլեկտրոնային ռեեստրի վերաբերյալ, որի նպատակն է ապահովել թափանցիկության և հաշվտեվողականության սկզբունքները:

Ծավալվել է քննարկում ակտիվների կառավարման միասնական համակարգի, կառավարման ենթակա ակտիվների շրջանակի և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են դիտարկումներ և հանդես եկել առաջարկություններով վերոնշյալ ուղղություններով։

Ընդգծելով, որ բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարումը Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության և տնտեսական բարեփոխումների առանցքային առաջնահերթություններից է՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտում հայեցակարգային մոտեցումների մշակումն ու իրականացումը»:

Հիշեցնենք, որ Հայաստանում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին։ Այն նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիական վարույթի ընթացակարգեր։

Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ 2026 թվականի օգոստոսի 14-ին հրապարակած տվյալների համաձայն՝ 2023-2026 թվականներին Գլխավոր դատախազության կողմից կոմիտեին է փոխանցվել 45 միավոր անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2000 բաժնետոմս և 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք։

Փոխանցված անշարժ գույքից 19-ն ամրացվել է պետական մարմինների, 5-ը՝ օտարվել կամ տրամադրվել վարձակալության, 7-ը գտնվել է օտարման կամ վարձակալության գործընթացի տարբեր փուլերում։ Եվս 18 գույքի հետագա տնօրինման հարցը քննարկվել է տարբեր պետական մարմինների հետ։