Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է ABC News-ի լրագրող Ջոնաթան Կարլին տված հարցազրույցում։

Զելենսկու խոսքով, թե երբ քվեարկել և ում ընտրել, պետք է որոշեն ուկրաինացիները։

«Բայց եթե պատասխանեմ այս հարցին, գիտեմ, որ Պուտինը շատ էր ցանկանում փոխել Ուկրաինայի նախագահին։ Ես դա հասկանում եմ»,- ասել է նա։

«Եվ եթե նախագահ Թրամփն իսկապես ցանկանում է ընտրությունների միջոցով ինչ-որ փոփոխությունների հասնել, ես արդեն քննարկել եմ դա նրա թիմի հետ։ Ուստի, խնդրում եմ, փոխանցեք Պուտինին՝ մեզ երկու ամիս՝ 60 օր դադար տվեք։ Ամբողջական հրադադար՝ 60 օրով, և մենք ընտրություններ կկազմակերպենք։ Իհարկե, պատրաստ կլինենք ընդունելու մեր ժողովրդի ցանկացած ընտրություն՝ հենց ուկրաինացի ժողովրդի ընտրությունը»,- հայտարարել է Զելենսկին։

Նախօրեին Թրամփը լրագրողների հետ զրույցում Ուկրաինային առաջարկել էր «նոր նախագահ ընտրել», որը կկարողանա «գործարք կնքել»։

«Գիտե՞ք՝ ինչ եմ առաջարկում։ Առաջարկում եմ նրանց՝ ուկրաինացիներին, նոր առաջնորդ գտնել, որն ունակ կլինի գործարքներ կնքել։ Չէ՞ որ նա՝ Վոլոդիմիր Զելենսկին, կարող էր բազմաթիվ գործարքներ կնքել, բայց չգիտես ինչու երբեք դա չի անում»,- ասել էր Թրամփը։

Նա նաև քննադատել էր Զելենսկուն՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածներ հասցնելու համար։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը Զելենսկուն ասել էր, որ նա կարող է «Ռուսաստանի հետ անել այն, ինչ ուզում է», սակայն չպետք է հարվածի նավթավերամշակման գործարաններին, քանի որ դա «համաշխարհային խնդիր է»։

Հաջորդ օրը Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը կդադարեցնի Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները միայն այն դեպքում, եթե Մոսկվան դադարեցնի հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։