Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»

Լուրեր

12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
Բոլորը

Ռուսաստանը մտադիր չէ Ուկրաինային ռազմաճակատում շունչ քաշելու հնարավորություն տալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Չեմ կարծում, թե նա (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին – խմբ․) արժանի է դադարի։ Չեմ կարծում, թե մենք հերթական անգամ պետք է հավատանք հավաստիացումներին ու խոստումներին»,- լրագրողներին ասել է Լավրովը՝ պատասխանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին, որի մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նախագահը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը – խմբ․) այս մասին շատ հստակ է արտահայտվել․ մենք շարունակում ենք հասնել հատուկ ռազմական գործողության նպատակներին։ Դրանք բոլորին քաջ հայտնի են, և մենք երբեք չենք փոխել դրանք՝ ի տարբերություն Զելենսկիի և նրա եվրոպացի տերերի զիգզագների ու տատանումների։ Հետևաբար, մենք ոչ ոքի առջև արդարանալու կարիք չունենք»,- հավելել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի արձագանքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, այսպես կոչված, էներգետիկ հրադադարի մասին հայտարարությունն արտացոլում է կրակը դադարեցնելու նրա ձգտումը՝ ցանկացած գնով։

«Ինչ վերաբերում է այդ պայմանավորվածության կարգավիճակին, կարելի է վկայակոչել Զելենսկիի արձագանքը։ Երբ նրան նույն հարցն են տվել, նա ասել է, որ նման պայմանավորվածության մասին չի լսել, ուրախ կլինի պարզաբանումներ ստանալ և պատրաստ է հրադադարի։ Թրամփի հայտարարության վերաբերյալ նրա ձևական զարմանքը միայն մեկ բան է արտացոլում՝ նա շատ է ցանկանում օգտագործել հանրային դաշտում հայտնվող ցանկացած խոսք, ցանկացած նախաձեռնություն և ցանկացած գաղափար՝ բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով հրադադարից օգտվելու իր շահագրգռվածությունն առաջ մղելու համար»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Ավելի վաղ Զելենսկին առաջարկել էր ստիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համաձայնել 60 օր տևողությամբ լիակատար հրադադար հաստատել, որպեսզի Ուկրաինան կարողանա ընտրություններ անցկացնել։ Այս ամենը հնչել էր Թրամփի այն հայտարարությունների ֆոնին, որ Ուկրաինային «ժամանակն է նոր առաջնորդ ընտրել»։ Սա տեղի էր ունեցել նաև այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ ռուսական դիզելային վառելիքն ամերիկյան և համաշխարհային շուկաներ մատակարարելու վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի