Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը նախատեսում է օրենսդրական էական փոփոխություններ կատարել քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման գործընթացներում: ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը Factor TV-ի եթերում մանրամասնել է շրջանառվող նախագծի բովանդակությունը՝ ընդգծելով, որ սա ոչ թե պարզապես ընթացակարգերի բարդացում է, այլ քաղաքացիության ինստիտուտի արժևորում։

Խոսելով նախաձեռնության փիլիսոփայության մասին՝ փոխնախարարը նշեց. «Քաղաքացիության ձեռքբերման այն փոփոխությունները, որ առաջարկել է Ներքին գործերի նախարարությունը, ես կանվանեի ո՛չ խստացում, ո՛չ բարդացում, այլ քաղաքացիության վերարժևորում… մենք պետք է գնահատական տանք, թե ինչ է մեր քաղաքացիությունը և ինչպիսի արժեք ունի մեր քաղաքացիությունը, և այդ արժեքը միայն նյութական չէ, այլ այն բովանդակային է, և դա դրսևորվում է մեր կարգավորումներում»։

Նոր կարգավորումներով առաջարկվում է խստացնել մշտական բնակության պահանջները։ Այն օտարերկրացիների համար, ովքեր էթնիկ հայ չեն, գործող 3 տարվա փոխարեն առաջարկվում է նոր պահանջ. «…մենք առաջարկում ենք, որ օտարերկրացիները մինչև դիմելը քաղաքացիության համար ունենան առնվազն մշտական բնակության հինգ տարվա ցենզ, որից առնվազն կեսը՝ երկուսուկես տարին փաստացի կգտնվեն Հայաստանի Հանրապետության տարածքում»։ ՀՀ քաղաքացի ամուսին կամ զավակ ունեցողների դեպքում. «…մենք առաջարկում ենք, որպեսզի անձը ունենա երեք տարվա մշտական բնակության ցենզ, որից առնվազն մեկուկես տարին փաստացի կգտնվի Հայաստանում»։

Ազգությամբ հայերի համար ևս նախատեսվում է փաստացի բնակության պահանջ. «Ազգությամբ հայերի համար, այսինքն էթնիկ հայերի համար… մենք առաջարկում ենք, որպեսզի կարգավորումը լինի, որ վերջին երկու տարում անձը ունեցել է մշտական բնակություն, որից փաստացի կեսը՝ 366 օրը փաստացի գտնվել է Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մենք կարծում ենք, որ սա այն ամենաբովանդակային կետն է այս փոփոխությունների, որը ցույց է տալիս անձի փաստացի կապը Հայաստանի Հանրապետության հետ»։

Օրենսդրական փոփոխություններով կարգավորվելու է նաև քաղաքացիությունից հրաժարվելու և այն կրկին վերականգնելու հարցը: Արմեն Ղազարյանի խոսքով՝ «Երկրորդ կարևոր փոփոխությունը, որ առաջարկում ենք կապված է քաղաքացիության վերականգնման հետ… Երբ որ անձը կարող է դադարեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և 10 րոպե հետո դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու համար… մենք առաջարկում ենք, որպեսզի անձը դադարեցնելուց հետո հինգ տարի իրավունք չունենա վերականգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը»։

Էականորեն վերանայվում են նաև գործընթացի համար նախատեսված վճարները. «Ներկա առաջարկը հետևյալն է, որ քաղաքացիության շնորհման պարագայում 50 հազար տուրքը բարձրացվի 250 հազարի, իսկ դադարեցման 150 հազար տուրքը դառնա 1.5 միլիոն»։

Անդրադառնալով նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրմանը՝ փոխնախարարը նշեց. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին ստանալու է աշխարհում ամենապաշտպանված փաստաթղթերից մեկը… Այս ճանապարհով բիոմետրիկ այս նոր սերնդի փաստաթղթերի ներդրման ճանապարհով ենք գնում։ Այդ փաստաթղթերը կեղծելը գրեթե անհնար է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան