Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Հինգշաբթի վաղ առավոտյան Ստամբուլում յոթ հարկանի շենքի ստորին երեք հարկերի փլուզման հետևանքով երկու մարդ է զոհվել, փրկարարները փորձում են հասնել փլատակներում մնացած ծևս երկու հոգու։ Որոնողական աշխատանքները բարդանում են հետագա փլուզման վտանգի պատճառով։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ փլատակներից դուրս է բերվել տասը մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Վերին հարկերի բնակիչները տարհանվել են։ Քաղաքի ասիական հատվածում գտնվող Մալթեփեի Ջևիզլի թաղամասում շենքը մասնակի փլուզվել է առավոտյան ժամը 05:40-ի սահմաններում։

Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը նախազգուշացրել է, որ շինության պահպանված հատվածը նույնպես կարող է փլուզվել, ինչի պատճառով փրկարարները ստիպված են եղել աշխատել առավելագույն զգուշությամբ։ Մոտակա շենքերը, որպես նախազգուշական միջոց, տարհանվել են: Փլուզման պատճառը դեռևս պարզ չէ։

Մալթեփեի քաղաքապետ Էսին Քյոյմենը հայտնել է, որ քաղաքապետարանի արխիվային տվյալների համաձայն՝ շենքի վերին երկու հարկերը կառուցվել են առանց թույլտվության՝ շենքի շահագործման թույլտվության տրամադրումից հետո։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանը նախկինում շենքի վերաբերյալ որևէ բողոք չի ստացել։

Նահանգապետարանի տվյալներով՝ շենքը կառուցվել է 1987 թվականին և բաղկացած էր առաջին հարկում գտնվող առևտրային տարածքից և 12 բնակարանից։ Բնակչության հաշվառման տվյալներում շենքի 33 բնակիչ է գրանցված եղել, որոնցից 14-ը բնակվում էին փլուզումից տուժած չորս բնակարաններում։

Ստամբուլի ասիական հատվածի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ գործով նշանակելով գլխավոր դատախազի տեղակալ և երկու դատախազ։ Ներքին գործերի նախարարությունը նույնպես երկու տեսուչ է նշանակել՝ պարզելու, թե արդյոք պետական պաշտոնյաները պատասխանատվություն են կրում շենքի նախագծման, կառուցման կամ վերափոխումների ընթացքում թույլ տրված անփութության կամ թերացումների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի