«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին

Լուրեր

30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
Բոլորը

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին սեպտեմբերի 30-ին Երևանում մասնակցել է Թուրինի «Յուվենտուսի» հայաստանյան ֆուտբոլային ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությանը: Գերմանական «Շալկեի», «Ֆրայբուրգի», «Հերտայի» ու Վրաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ընդգծել է, որ այս նախագիծը կարևոր է հայկական ֆուտբոլի զարգացման համար, հաղորդում է Factor TV-ի թղթակիցը:

«Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ: Շատ ուրախ եմ, որ Երևանում նման ակադեմիա է կառուցվել: Սա շատ կարևոր է հայկական ֆուտբոլի զարգացման համար: Այս ամենը շատ հաճելի է նաև Վրաստանի ու տարածաշրջանի համար: Ի սրտե շնորհավորում եմ ու մաղթում լավագույնը ոչ միայն այս ակադեմիային, այլև ամբողջ հայկական ֆուտբոլին»,- նշել է անվանի ֆուտբոլիստը:

«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի բացման արարողությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Յուվենտուսի» ու Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆաբրիցիո Ռավանելին, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը, «Յուվենտուսի» գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնը և այլք:

«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Երևանում ունի երկու մարզաբազա, առաջինը՝ Ավան վարչական շրջանում (Աճառյան 20/4), երկրորդը՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ (Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3)։ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գործող մարզաբազայում կառուցվել է նաև ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի ստանդարտներին համապատասխան Freedom Arena մարզադաշտը, որը հյուրընկալում է շուրջ 2000 հանդիսական: Սեպտեմբերի 30-ի երեկոյան կկայանա նաև Freedom Arena-ի բացման արարողությունը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սեպտեմբերի 30-ին կայացել է նաև Նոր Հաճն քաղաքում կառուցվող սպորտային թաղամասի ու երրորդ մասնաճյուղի հիմնարկեքի արարողությունը:

Դավիթ Եղիազարյան