TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 13:58
«BYD» և «Changan» մեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակել է 78.3 մլն դրամ․ ՔԿ
29.09.2026 | 13:49
Մբապեի եղբայրը որակազրկվել է Չեմպիոնների լիգայի երեք խաղով
29.09.2026 | 13:40
Կաթնամթերքի արտահանումը նվազել է մոտ 80%-ով․ ՌԴ սահմանափակման ազդեցությունը 
29.09.2026 | 13:31
Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի, բայց ոչ նույն տեղում. տարբերակներ են քննարկվում
29.09.2026 | 13:20
COP 17-ը հնարավորություն կտա գենդերային հավասարության ակտիվիստների ցանցի մաս դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Նոյեմբերի 13-ին, 14-ին և 15-ին այս տարի արդեն երկրորդ անգամ «Տուն Էքսպո»-ն կանցկացվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց բոլոր տաղավարներն արդեն զբաղեցված են։ 

Ցուցահանդեսին ընդառաջ Big Projects-ը գործընկերների համար կազմակերպել է նախամիջոցառում՝ շուկայի վերջին զարգացումները ներկայացնելու և մասնակցությանն առավել արդյունավետ պատրաստվելու համար։ 

«Տուն Էքսպո»-ն արդեն յոթերորդ անգամ է անցկացվում։ Կազմակերպիչների խոսքով՝ տարիների ընթացքում այն դարձել է հարթակ, որի հետ այցելուները կապում են նաև իրենց անշարժ գույքի գնման որոշումը։ 

««Տուն Էքսպո»-ն շատ վստահելի հարթակ է հասարակության համար արդեն հինգ-վեց տարի շարունակ, սա յոթերորդ «Տուն Էքսպո»-ն է։ Մարդիկ իրենց գնման որոշումը կապում են «Տուն Էքսպո» այցելության հետ, ու մենք չենք կարող թույլ տալ, որ սխալներ կատարվեն «Տուն Էքսպո»-ում, ու պիտի բոլոր տաղավարները մաքսիմալ պատրաստված լինեն»,- ընդգծում է Big Projects ընկերության համահիմնադիր, Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Դիանա Հարոյանը։

Գործընկեր կազմակերպու թյունների համար ներկայացվել են նաև շուկայում տեղի ունեցող փոփոխությունները։ Կազմակերպիչները համադրել են Կադաստրի կոմիտեի տվյալները, «Տուն Էքսպո»-ի ունեցած տեղեկատվությունն ու գործընկերների շրջանում իրականացված ուսումնասիրությունները։ 

Այս անգամ կազմակերպիչները հնարավորություն կունենան 24/7 ռեժիմով հետևելու գործընկերների պատրաստվածությանը՝ մարքեթինգի, վաճառքի և այլ ուղղություններով։ 

«Մենք «Տուն Էքսպո»-ին մեր գործընկերների մասնակցությունը բերում ենք հնարավորինս թափանցիկ ու չափելի դաշտ, որը կախված չի լինի ո՛չ իրենց, ո՛չ մեր կարծիքից։ Կլինեն փաստական, օբյեկտիվ տվյալներ՝ ժամանակի մեջ բաշխված, ու մենք կկարողանանք ճիշտ գնահատել ընկերության մասնակցությունը «Տուն Էքսպո»-ին»,- նշում է Հարոյանը։

Տարիների ընթացքում փոխվել են նաև գնորդների պահանջները։ Կազմակերպիչների դիտարկմամբ՝ եթե նախկինում մարդիկ հիմնականում փնտրում էին բնակարան կամ պարզապես քառակուսի մետր, այժմ ավելի մեծ ուշադրություն են դարձնում միջավայրին և բնակության պայմաններին։

Դիանա Հարոյանն ընդգծում է՝ այս փոփոխությունների ֆոնին աճում է նաև Երևանից դուրս գտնվող անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունը։ Կազմակերպիչների տվյալներով՝ Երևանամերձ տարածքներն ու մարզերը գնորդների համար ավելի ակտիվ ուղղություններ են դարձել։ 

«Տուն Էքսպո»-ի այցելուների համար կգործեն նաև փոխադրամիջոցներ, իսկ ամբողջական տեղեկատվությունը կազմակերպիչները կհրապարակեն իրենց սոցիալական ցանցերի էջերում։ Big Projects-ը այցելուներին հորդորում է նախապես գրանցվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան