Ադրբեջանը հայերին մեղադրում է Դադիվանքից որմնանկարների ու խաչերի «գողության» մեջ

Լուրեր

22.09.2026 | 12:48
Քոչարյանը այս իրավիճակում լավագույն ղեկավարն է լինելու. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 12:43
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
22.09.2026 | 12:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների դիրքերն ու առաջիկա մրցակիցները
22.09.2026 | 12:21
Երևանի և Սյունիքի մաքսային-լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն LEED կանաչ չափանիշներով
22.09.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ է մեկնել // ՌԴ-ից կրկին Հայաստանի եվրաինտեգրումից են խոսել․ ԼՈՒՐԵՐ
22.09.2026 | 12:04
Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի մոտ․ վիրավորվել է առնվազն 8 մարդ
22.09.2026 | 11:54
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կույբիշևի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 11:41
Տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը․ քաղաքապետարանը՝ Աղի լճի շուրջ աղմուկի մասին
22.09.2026 | 11:29
Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
22.09.2026 | 11:18
Ադրբեջանը հայերին մեղադրում է Դադիվանքից որմնանկարների ու խաչերի «գողության» մեջ
22.09.2026 | 11:08
Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին 60 օրով հեռացվել են մրցումներից
22.09.2026 | 11:00
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
22.09.2026 | 10:55
«Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի տարածքում գտնվող 1 հա հողը կվերադարձվի պետությանը․ Դատախազություն
22.09.2026 | 10:44
Գեորգի Հարությունյան. «Լատվիայի հավաքականը բարդ մրցակից է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 10:36
Հարթագյուղում փրկարարները օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն
Բոլորը

Պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի հայկական կրոնական ժառանգության նկատմամբ ոտնձգություններն ու այս անգամ էլ որոշել է հայերին մեղադրել հայկական եկեղեցում ռեստավրացիոն աշխատանքներ իրականացնելու ու «գողության» մեջ։

Մասնավորապես, Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան բողոքել է, թե հայերը Դադիվանքում վերականգնման աշխատանքներ են իրականացրել 1997-2011 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Եկեղեցու միջոցներով։

«2014 թվականից սկսած՝ իրականացվել է նաև վանքի եզակի որմնանկարների վերականգնում։ Քելբաջարի շրջանից հեռանալիս օկուպացիոն ուժերը թալանել են Խուդավենքի (նկատի ունի Դադիվանք-խմբ․) վանական համալիրը, Հայաստանի Հանրապետություն են տեղափոխել համալիրին պատկանող խաչերը, զանգերը և այլ տարրեր, այդ թվում՝ պատերից կտրել և հափշտակել են որմնանկարները, որոնք հետագայում արտասահմանում տարբեր ցուցահանդեսների ժամանակ ներկայացվել են որպես Հայաստանի արվեստի գործեր։ Այս կապակցությամբ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Խուդավենքի (Դադիվանք) վանքից ապամոնտաժված և երկրի տարածքից ապօրինի դուրս բերված որմնանկարների ու խաչքարերի վերաբերյալ տեղեկությունները ներառվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։ Սա նախատեսում է միջազգային իրավապահ մեխանիզմների կիրառում՝ նշված արտեֆակտները Ադրբեջանի Հանրապետություն վերադարձնելու համար, եթե դրանք հայտնաբերվեն Ինտերպոլի անդամ պետություններից որևէ մեկի տարածքում»,- ասել է նա։

Բացի այդ՝ Ադրբեջանի պետական   քարոզչությունը հիմա էլ որոշել է ՀՀ տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն ու խաչքարերը հռչակել, այսպես կոչված, աղվանական։ Մասնավորապես, Բաքվի կողմից ստեղծված, այսպես կոչված,  «Արևմտյան Ադրբեջանի համայնքում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ գտնվող ալբանական՝ աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու նպատակով»։ Խումբը ստեղծվել է եկեղեցիների, մատուռների, խաչքարերի և վանքերի պատմությունը, ինչպես նաև դրանց ճարտարապետական և վիմագրական առանձնահատկություններն ուսումնասիրելու նպատակով, որը կապում են աղվանական ժառանգության հետ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որն ուղեկցել էր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Արցախի տարածքներ, հայկական Գանձասար ու Դադիվանք վանքերի անվանումները նախ նենգափոխել էր ու անվանել Գանջասար և Խուդավենք, նաև կեղծել պատմությունը՝ դրանք ներկայացնելով որպես «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։

Նշենք, որ Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզը շարունակում է առաջ մղել, որով փաթեթավորում է իր անհիմն տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի