Ասացին` Լյուդվիգ ջան, մեր հետ կռվելո՞ւ ես. ՔՊ-ականը` իրենց փողոցում տեղադրված ազդանշանն արգելող նշանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց իրենց փողոցում ազդանշան տալն արգելող ճանապարհային նշան տեղադրելու շուրջ առաջացած աղմուկը։

Պատգամավորի խոսքով՝ ինքն այդ նշանը տեղադրելու հետ որևէ առնչություն չունի, սակայն չի էլ առարկում բնակիչների քայլին։ Նա նշեց, որ Իսահակ Գասպարյան փողոցում, որտեղ ինքն է բնակվում, առավոտյան ժամերին ստեղծվում են հսկայական խցանումներ։

«Խցանումների արդյունքում վարորդները փորձում են գյուղի հետադարձ ճանապարհով հասնել աշխատանքի, աերոպորտ կամ Էջմիածին: Այդ ճանապարհով գալիս են, հատվում մայրուղուն, ու անընդհատ ազդանշաններ են տալիս»,- պատմեց Գյուլնազարյանը։

Նա ընդգծեց, որ փողոցում ապրում են ծերեր, երեխաներ և խնամքի կարիք ունեցող մարդիկ, իսկ առավոտյան ժամը 7-ից անընդհատ հնչող ազդանշանները խանգարում են բնակիչների հանգիստը։ Իրավիճակն այնքան էր լարվել, որ վարորդների և բնակիչների միջև նույնիսկ քաշքշուկներ ու վեճեր էին տեղի ունենում։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք փորձել է կանոնակարգել իրավիճակն ու հեռացնել ինքնակամ տեղադրված նշանը՝ պատգամավորը պատմեց հարևանների հետ ունեցած զրույցի մասին։

«Գնացի հարևաններիս ասեցի՝ եկեք հանենք: Ասում են․ «Լյուդվիգ ջան, իսկ ի՞նչ ես առաջարկում, հո մեր հետ կռիվ չե՞ս անելու»: Ասացի՝ իհարկե ոչ»,-նշեց Գյուլնազարյանը

Պատգամավորը հավելեց, որ ինքը որևէ մեկին կոչ չի անում ինքնակամ նշաններ տեղադրել, սակայն հասկանում է հարևաններին, որոնք փորձել են ճարահատյալ լուծում գտնել ստեղծված խնդրին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան