Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
Բոլորը

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը բարձրացրեց արցախցիների և մարզերից Երևան տեղափոխված ուսանողների բնակարանային վարձերի կտրուկ թանկացման խնդիրը։

Պատգամավորը միացրեց անօթևան մնացած արցախցի ընտանիքի ձայնագրությունը, որոնք, ըստ նրա, ստիպված են եղել տեղափոխվել Երևանում Արցախի ներկայացուցչության շենք, և իշխանություններից պահանջեց գործուն լուծումներ գտնել բնակվարձերի աճի խնդրին։

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքնակամ որևէ շենք մտնելն անթույլատրելի է, իսկ Հայաստանում երկրորդ պետական կառույց կամ կառավարություն լինել չի կարող։ Նրա խոսքով՝ Արցախի ներկայացուցչության շենքը պետք է անցնի ՀՀ տնօրինությանը։

Անդրադառնալով բնակարանային խնդրին՝ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը 800 միլիարդ դրամ է հատկացրել բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման համար՝ ընդգծելով, որ բնակարաններ կան նաև Հայաստանի մարզերում, ոչ միայն Երևանի կենտրոնում։

Երբ պատգամավորը առաջարկեց անօթևան ընտանիքներին տեղավորել կառավարական առանձնատներում, Փաշինյանը հակադարձեց.

«Բա ինչի՞ է, որ դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում երկու սենյականոց բնակարան ունեք, իսկ մյուս 100 000-ը չունի: Ի՞նչն է դրա պատճառը: Ղարաբաղի նախկին ղեկավարների շենքերը տվեք, թող մարդիկ ապրեն: Տասնյակ շենքեր ու հյուրանոցներ ունեն Երևանում, տվե՛ք՝ թող ապրեն: Պետությունն իր գույքով վճարելու կարիք չունի, 800 միլիարդ դրամ հատկացում է արված, թող մարդիկ օգտվեն այդ ծրագրերից»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Անի Թամրազյան