Մարդիկ մեզ ասում էին՝ ինչ անենք, որ ՀՀԿ-ականները լռեն․ Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 16:29
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:18
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Կոնջորյանը

-Պարոն Կոնջորյան, քարոզարշավը մոտենում է ավարտին,  հասցրեցի՞ք այս կարճ ժամանակահատվածում  հանրությանը հասցնել Ձեր ասելիքը՝ ոչ թե այն հայտարարությունների մակարդակով, որոնք հեղափոխությունից հետո անընդհատ եղել են՝ նկատի ունեմ նախկին իշխանություններին ուղղված քննադատությունը, այլ ձեր ապագա անելիքների ու ծրագրային դրույթների մատուցման հետ կապված։

-Կարճ ժամանակամիջոցում մենք կարողացանք մեր ուժերի հնարավորությունների սահմաններում մաքսիմալ հանդիպել ընտրողներին։ Առավոտից երեկո շրջել ենք փողոցներով, բակերով, գնացել ենք տնետուն, ներկայացրել մեր գաղափարը, տեսլականը։ Երբ համեմատում եմ նախորդ տարվա հետ, նախորդ տարի շատերի մոտ գերակշռող էր այն մոտեցումը, որ մեկ է բան չի փոխվելու, մենք պայքարում էինք նաև հենց այդ հուսալքության դեմ։ Հիմա մարդկանց մոտ այդ հոգեբանական պատկերն այլ է, մարդիկ ասում են, որ իրենք գիտեն, որ լավ է լինելու։ Մեկ տարվա մեջ նման ռադիկալ փոփոխությունը շատ հուսադրող է։

-Ձեր կարծիքով ընտրողը «Իմ քայլը» դաշինքի կողմից գաղափարական քարոզարշավ տեսա՞վ։

-Մենք հնարավորինս փորձեցինք ժողովրդին ներկայացնել մեր գաղափարներն ու ծրագրերը։ Այս 12 օրերի ընթացքում որքանով եղավ գաղափարական՝ չեմ կարող ասել, բայց, կարծում եմ, քարոզարշավի ընդհանուր տրամաբանությունը շատ բնական է և նորմալ, որովհետև տեղի է ունեցել հեղափոխություն, և ըստ էության, ընտրություններում ժողովրդի հիմնական կողմնարոշիչը հեղափոխությունն ու նրա առաջնորդ են ու հեղափոխության նպատակները։

– Դուք մեղադրում եք ՀՀԿ-ին, որ իրենց քարոզարշավն ամբողջությամբ հիմնված էր Ձեր արածների, Փաշինյանի հայտարարությունների վրա, բայց արդյոք Ձեր քարոզարշավը առավելապես հենց ՀՀԿ-ին հակադարձելով չանցա՞վ։

-Եթե նայենք ՀՀԿ-ի քարոզարշավի տրամաբանությունը, ապա ամբողջ ռազմավարությունը կազմվել է հենց դրա վրա, որքանով հնարավոր է սուր քննադատել իշխանությանը, ընդ որում՝ շատ հաճախ մանիպուլատիվ գաղափարների շնորհիվ, որպեսզի, իրենց տրամաբանությամբ, հնարավոր լինի իրենց կողմ քաշել ընտրողների որոշակի թիվ։

Սևի ու սպիտակի տրամաբանության մեջ իրենք իրենց դրել էին հակաբևեռի տեղ։ Որքանով էր դա արդյունավետ՝ ցույց կտան ընտրությունների արդյունքները։

Բայց երբ մենք շրջում էինք ու քաղաքացիների հետ զրուցում, նրանցից շատ շատերից եմ ստացել կարծիք, որ «ի՞նչ անենք, որ ՀՀԿ-ականները լռեն»։ Մարդիկ չեն էլ ցանկանում լսել նրանց։

– Ձեր նախկին կուսակցության անդամները, խոսքը «Լուսավոր Հայաստանի» մասին է, հայտարարում են, որ իրենք խորհրդարանում լինելու են երկրորդ քաղաքական ուժը։ Եթե ԼՀԿ-ն անցնի խորհրդարան, դիսկոմֆորտ չե՞ք զգալու ձեր նախկին գործընկերների հետ աշխատելիս։

–Ոչ, բացարձակ դիսկոմֆորտ չի լինի, ես քաղաքական գործիչ եմ, և քաղաքականությունն ինձ համար գաղափարների շփման դաշտ է, և ես փորձելու եմ կյանքի կոչել իմ և իմ թիմի գաղափարները։

-ԼՀԿ-ում Ձեզ ներեցի՞ն ճամբարափոխության համար։

-Ես Ձեզ հետ համամիտ չեմ, ներում են, երբ ինչ-որ մեկն անում է սխալ, եթե չի արվում սխալ՝ ուրեմն  ներելու մասին խոսք լինել չի կարող։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան