Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Լուրեր

04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
Բոլորը

Սեպտեմբերի 15-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի ընթացիկ տարվա երրորդ նիստը, որի ընթացքում ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել նախորդ նիստից ի վեր արտաքին քաղաքական զարգացումներին, ընտրություններից հետո ՀՀ կառավարության նոր ծրագրում արտաքին քաղաքական բաղադրիչին, առաջնահերթություններին, դրանց կյանքի կոչման ուղղությամբ ընթացող աշխատանքներին և հեռանկարներին: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

«Անդրադարձ է կատարվել խաղաղության օրակարգի հետևողական կյանքի կոչմանը, խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված ջանքերին, հարևանների հետ հարաբերությունների զարգացման և/կամ կարգավորման գործընթացներին:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ապաշրջափակման պայմաններում տարածաշրջանային հաղորդակցությունների և փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցում Հայաստանի արդյունավետ ինտեգրման հարցում մոտեցումները։

Քննարկվել են նաև փոխշահավետ միջազգային գործընկերությունների զարգացման և ընդլայնման հեռանկարները։ Ընդգծվել է այս ուղղությամբ ձևավորված ակտիվ դինամիկան: Հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցերի շուրջ, կարևորվել է եվրոպական ինտեգրման տարբեր ոլորտներում կոնկրետ արդյունքին միտված փոխգործակցությունը:

Մտքեր են փոխանակվել ՀՀ դիմակայունության ավելացմանն ուղղված նախաձեռնությունների շուրջ, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ և սոցիալ-հոգեբանական մակարդակներում:

Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին, տեղի է ունեցել մտքերի հետաքրքիր փոխանակություն»,- ասվում է հաղորդագրությունում: