Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը

Լուրեր

15.09.2026 | 16:36
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին դա «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը պնդել է, որ եթե Հայաստանից դուրս բերվեն ռուսական սահմանապահ զորքերը և չեղարկվի հայ-ռուսական սահմանապահներին վերաբերող պայմանագիրը, իրավական առումով կչեղարկվի նաև Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը։

Factor TV-ի հարցին՝ Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ հնարավոր ռազմական ոտնձգության դեպքում արդյո՞ք Մոսկվան պատրաստ կլինի հայ-ռուսական շահերը վերադասել ռուս-թուրքական շահերից, Ղազարյանը պատասխանել է․ «Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ զարգացումներ կարող են լինել։ Ես կարող եմ ասել, թե ինչ անվտանգային ճարտարապետություն գոյություն ունի մեր տարածաշրջանում և դրա փոփոխությունը ինչ ռիսկերի կարող է բերել։ Օրինակ՝ ռուսական սահմանապահ զորքերը ՀՀ-ում գործունեություն են ծավալում 1992 թ․ սեպտեմբերի 30-ի պայմանագրով, որով ՀՀ-ն պաշտոնապես ճանաչում է ԽՍՀՄ և Թուրքիայի միջև կնքված պետական սահմանի մասին համաձայնագիրը։ Հիմա եթե ռուսական սահմանապահ զորքերը հանվեն Հայաստանից և չեղարկվի այդ համաձայնագիրը, ըստ էության, կչեղարկվի Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը իրավաբանորեն…»։

Factor TV-ն ուսումնասիրել է 1992 թվականի պայմանագիրը և Հայաստան–Թուրքիա պետական սահմանի վերաբերյալ դրան նախորդած ու հաջորդած իրավական փաստաթղթերը։

1992-ի պայմանագրով սահմանագիծ չի ստեղծվում 

1992 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին» պայմանագրի 2-րդ հոդվածով Հայաստանը Ռուսաստանի սահմանապահ զորքերին պատվիրակում է իր տարածքի սահմաններում Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը։

Այս ձևակերպումն ինքնին կարևոր է․ պայմանագիրը խոսում է արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության մասին և չի սահմանում այդ սահմանի գիծը։

Պայմանագրի 3-րդ հոդվածով սահմանվում է, թե ինչ իրավական ակտերով պետք է առաջնորդվեն ռուսական սահմանապահ զորքերը այդ գործառույթն իրականացնելիս։ Դրանց թվում նշված են Թուրքիայի և Իրանի հետ նախկին ԽՍՀՄ-ի՝ ուժը պահպանող միջպետական պայմանագրերը, ԱՊՀ մասնակից պետությունների սահմանային հարցերի վերաբերյալ համաձայնագրերը, ԽՍՀՄ «Պետական սահմանի մասին» օրենքը, Հայաստանի օրենսդրությունը և այլ համապատասխան իրավական ակտեր։

Այսինքն՝ 3-րդ հոդվածը ոչ թե նոր սահման է սահմանում, այլ հղում է կատարում արդեն գոյություն ունեցող իրավական ակտերի ամբողջությանը՝ որպես իրավական հիմքեր, որոնցով ռուսական սահմանապահները պետք է առաջնորդվեն Հայաստանի պետական սահմանը պահպանելիս։

Միաժամանակ, հոդվածում չի նշվում որևէ կոնկրետ՝ «ԽՍՀՄ–Թուրքիա պետական սահմանի մասին համաձայնագիր», որը Հայաստանը հենց այս պայմանագրով առանձին ճանաչում է։

Ուշագրավ է պայմանագրի 4-րդ հոդվածը, որը նախատեսում է, որ սեփական սահմանապահ կառույցների ստեղծմանը զուգընթաց Հայաստանը կարող է հաջորդաբար իր պահպանության տակ վերցնել Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանի հատվածները՝ համագործակցելով ռուսական սահմանապահ զորքերի հետ։

Այս դրույթը ցույց է տալիս, որ պայմանագիրն ինքնին նախատեսում է ռուսական սահմանապահներից հայկական կառույցներին սահմանի պահպանության փոխանցման հնարավորություն։ Որևէ դրույթով չի նախատեսվում, որ ռուսական սահմանապահների հեռանալու դեպքում պետական սահմանը դադարում է գոյություն ունենալ։

Ինչ է նշանակում նախկին ԽՍՀՄ-Թուրքիա պայմանագրերին հղումը

Էդգար Ղազարյանի պնդման մեջ կա ևս մեկ կարևոր նրբություն։ Նրա խոսքով՝ 1992-ի պայմանագրով Հայաստանը «պաշտոնապես ճանաչում է ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև կնքված պետական սահմանի մասին համաձայնագիրը», և եթե պայմանագիրը չեղարկվի, «իրավաբանորեն կչեղարկվի» նաև Հայաստան-Թուրքիա պետական սահմանը։

1992-ի պայմանագրի ստորագրմամբ Հայաստանը, ստացվում է, համաձայնել է դրա դրույթներին, այդ թվում՝ այն դրույթին, ըստ որի՝ ռուսական սահմանապահները ՀՀ պետական սահմանը պահպանելիս առաջնորդվում են նաև նախկին ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև ուժը պահպանող միջպետական պայմանագրերով։

Այս իմաստով կարելի է ասել, որ Հայաստանը ընդունել է այդ պայմանագրերի կիրառելիությունը ռուսական սահմանապահների գործունեության համար։ Սակայն դրանից չի հետևում, որ 1992-ի հայ-ռուսական պայմանագիրն է ստեղծում Հայաստան-Թուրքիա սահմանը կամ որ դրա դադարեցմամբ նախկին սահմանային պայմանագրերն էլ ինքնաբերաբար դադարում են գործել։

Առաջին հերթին՝ Թուրքիան 1992-ի հայ-ռուսական պայմանագրի կողմ չէ։ Այն երկկողմ պայմանագիր է Հայաստանի և Ռուսաստանի միջև և կարգավորում է Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակն ու գործունեությունը Հայաստանի տարածքում։ Հետևաբար դրա դադարեցումը կարող է վերացնել կամ փոփոխել ռուսական սահմանապահների՝ Հայաստանի տարածքում ծառայություն իրականացնելու պայմանագրային հիմքը, բայց ինքնին չի կարող չեղարկել երրորդ պետության՝ Թուրքիայի հետ Հայաստանի պետական սահմանը։

Այլ կերպ ասած՝ 1992-ի պայմանագիրը կարգավորում է, թե ով և ինչ իրավական հիմքերով է պահպանում սահմանը, ոչ թե՝ այդ սահմանի գոյությունը։

ԱՊՀ մասնակից պետությունների պետական սահմանները

Հայ-ռուսական պայմանագրի կնքումից ավելի քան վեց ամիս առաջ՝ 1992 թվականի մարտի 20-ին, Հայաստանը միացել էր ԱՊՀ մասնակից պետությունների պետական սահմանների և ծովային տնտեսական գոտիների պահպանության մասին համաձայնագրին։

Դրա 1-ին հոդվածում «ԱՊՀ մասնակից պետությունների պետական սահմաններ» հասկացությունը սահմանվում է որպես ԱՊՀ պետությունների պետական սահմանների այն հատվածները, որոնք սահմանակից են Համագործակցության կազմի մեջ չմտնող պետություններին։

Հայաստանի դեպքում ԱՊՀ անդամ չհանդիսացող անմիջական հարևաններն այդ ուղղությամբ Թուրքիան և Իրանն են։ Այսպիսով, դեռ մինչև սեպտեմբերի 30-ի հայ-ռուսական պայմանագիրը անկախ Հայաստանը միջազգային համաձայնագրի շրջանակում իր այդ արտաքին սահմանները դիտարկում էր որպես պետական սահմաններ։

Միաժամանակ, այդ համաձայնագիրը սահմանագիծ չէր գծում։ Դրա 3-րդ հոդվածը հատուկ սահմանում է, որ պետական սահմանների ռեժիմի սահմանումն ու փոփոխումն իրականացվում է սահմանակից պետությունների հետ փոխադարձ պայմանավորվածությամբ։

Ուստի՝ սեպտեմբերի 30-ի պայմանագիրը Հայաստան-Թուրքիա պետական սահմանի գոյության առաջին կամ միակ իրավական հիմքը չէ։

Ինչ դեր ունի Ալմա-Աթայի հռչակագիրը

Դեռ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանը ստորագրել է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Դրանով մասնակից պետությունները հայտարարել են, որ ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը։ Հռչակագիրը Հայաստանի համար ուժի մեջ է մտել նույն օրը։

Ալմա-Աթայի հռչակագիրը Հայաստան-Թուրքիա սահմանը չի սահմանում, քանի որ Թուրքիան դրա կողմ չէ։ Այն առավել ուղղակի նշանակություն ունի նախկին խորհրդային հանրապետությունների միջև հարաբերություններում։

Սակայն հռչակագիրը պարունակում է նաև մեկ այլ կարևոր դրույթ․ ԱՊՀ մասնակից պետությունները երաշխավորում են իրենց սահմանադրական ընթացակարգերին համապատասխան նախկին ԽՍՀՄ պայմանագրերից և համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարումը։

Այսինքն՝ նախկին ԽՍՀՄ միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների շարունակականության մասին Հայաստանի ստանձնած պարտավորությունը նույնպես առաջացել է մինչև 1992 թ. սեպտեմբերի 30-ի հայ-ռուսական պայմանագիրը։

Հայաստան–Թուրքիա սահմանն ի սկզբանե ո՞ր պայմանագրով է որոշվել

Հայաստան-Թուրքիա ներկայիս սահմանագծի պատմական հիմնական պայմանագրային հիմքը 1921 թվականի Կարսի պայմանագիրն է։

Կարսի պայմանագրի կողմերից էին մի կողմից Թուրքիան, մյուս կողմից՝ Հայկական, Ադրբեջանական և Վրացական ԽՍՀ-ները՝ ՌԽՖՍՀ մասնակցությամբ։ Պայմանագրի 4-րդ հոդվածով սահմանվել է Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանը, իսկ հավելվածներում այն ավելի մանրամասն նկարագրվել է։

Հետագայում նույն գիծը դարձել է ԽՍՀՄ-Թուրքիա պետական սահման, դեմարկացվել է 1920-ականներին և վերադեմարկացվել 1967-1973 թվականներին։ 1992-ի հայ-ռուսական սահմանապահների մասին պայմանագրի 3-րդ հոդվածն արդեն ընդհանուր ձևով հղում է անում Թուրքիայի հետ նախկին ԽՍՀՄ-ի ուժը պահպանող միջպետական պայմանագրերին՝ որպես ռուս սահմանապահների գործունեության իրավական հիմքերից մեկի։ 

Անկախ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Կարսի պայմանագրի վերաբերյալ

2005 թվականին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը պաշտոնական նամակով պատասխանել է Թուրքիայի այն պնդմանը, թե Հայաստանը չի ճանաչում Կարսի պայմանագրով սահմանված հայ-թուրքական սահմանը։ 

Հայաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ին հայտնել է, որ 1991 թվականին անկախանալուց հետո Հայաստանի Հանրապետությունն իրեն դիտարկել է որպես Հայկական ԽՍՀ իրավահաջորդ և ստանձնել նախկին հանրապետության իրավական պարտավորությունները։ Նա նաև ընդգծել է, որ Կարսի պայմանագիրը Հայաստանի Հանրապետությունը երբևէ չի դենոնսացրել։

Թուրքիայի դիրքորոշումը

1991 թվականի դեկտեմբերին Թուրքայի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է ՀՀ-ի անկախությունը, իսկ 1993-ին փակել է Հայաստանի հետ իր սահմանը։

2009 թվականին երկու երկրների արտգործնախարարների ստորագրած Ցյուրիխյան արձանագրությունում Հայաստանն ու Թուրքիան նաև հաստատել էին երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը՝ միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով սահմանված ձևով։

Արձանագրությունները չեն վավերացվել և ուժի մեջ չեն մտել, հետևաբար, դրանք այսօր գործող սահմանային պայմանագիր չեն։ Բայց դրանք հստակ արձանագրում են երկու պետությունների պաշտոնական դիրքորոշումը գոյություն ունեցող ընդհանուր սահմանի վերաբերյալ։ 

2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար:

Այսպիսով, ռուսական սահմանապահների գործունեության հիմնական պայմանագրային հիմքերից է 1992 թվականի սեպտեմբերի 30-ի հայ-ռուսական պայմանագիրը, և դրա 3-րդ հոդվածն իսկապես հղում է կատարում Թուրքիայի հետ նախկին ԽՍՀՄ-ի ուժը պահպանող միջպետական պայմանագրերին։

Սակայն դրանից արված եզրակացությունը՝ եթե ռուսական սահմանապահները հեռանան և հայ-ռուսական պայմանագիրը դադարեցվի, իրավաբանորեն կչեղարկվի նաև Հայաստան-Թուրքիա պետական սահմանը, չի բխում ուսումնասիրված իրավական փաստաթղթերից։

1992-ի պայմանագիրը չի ստեղծում և չի սահմանում Հայաստան-Թուրքիա սահմանը․ այն կարգավորում է արդեն գոյություն ունեցող պետական սահմանի պահպանությունը ռուսական սահմանապահների կողմից։ Ավելին՝ նույն պայմանագիրն ուղղակի նախատեսում է այդ սահմանի հատվածները Հայաստանի սեփական սահմանապահ կառույցների պահպանությանը փոխանցելու հնարավորություն։

Հայաստան-Թուրքիա սահմանը պայմանագրային պատմություն ունի 1992-ից տասնամյակներ առաջ, անկախ Հայաստանը մինչև սեպտեմբերի 30-ի հայ-ռուսական պայմանագիրը ևս իրավական փաստաթղթերում իր արտաքին սահմանները դիտարկել է որպես պետական սահմաններ, իսկ թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան հետխորհրդային շրջանում պաշտոնապես ընդունել են իրենց միջև գոյություն ունեցող սահմանի փաստը։

 

Մարիա Խաչատրյան