«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT

Լուրեր

04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
Բոլորը

«Վալդայ» քննարկումների ակումբի ամենամյա նիստը Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ՝ ուկրաինական զինուժի հարվածների սպառնալիքի պատճառով։ Այս մասին գրում է Financial Times-ը, փոխանցում է Meduza-ն։

Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ մասնակիցներին նախապես ուղարկված հրավերներում որպես միջոցառման անցկացման վայր նշված է եղել Սոչին, սակայն օգոստոսի վերջին նրանց տեղեկացրել են անցկացման վայրի փոփոխության մասին։ FT-ի երկու զրուցակիցների խոսքով՝ նիստը տեղափոխելու որոշումն ընդունվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգության ծառայության պնդմամբ։

Սեպտեմբերի կեսի դրությամբ՝ միջոցառման կայքում նշվում է, որ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի XXIII ամենամյա նիստը կանցկացվի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Մոսկվայի մարզում։ Նիստի թեման է՝ «Պատասխանատվություն ապագայի համար․ հնարավորի սահմաննե՞ր, թե՞ անսահման հնարավորություններ»։

FT-ի կարծիքով՝ «Վալդայ» ակումբի նիստի անցկացման վայրի տեղափոխումը «հերթական վկայությունն» է «աճող սպառնալիքի», որը ներկայացնում են Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ սահմանից զգալի հեռավորության վրա իրականացվող հրթիռային հարվածները։

Լրատվամիջոցը  նշում է, որ այժմ անձամբ Պուտինը չափազանց հազվադեպ է այցելում Սոչի, որտեղ գտնվում է նրա նստավայրերից մեկը։ Լրագրողների հաշվարկներով՝ վերջին երկու տարվա ընթացքում ՌԴ նախագահը Սոչի այցելել է ընդամենը երկու անգամ, վերջին անգամ՝ 2025 թվականի հոկտեմբերին, երբ նա մասնակցել է «Վալդայ» ակումբի նիստին։ Իսկ 2021 թվականին՝ մինչև լայնածավալ պատերազմի սկիզբը, Պուտինը Սոչի էր մեկնել 24 անգամ։

«Վալդայը» քննարկումների ակումբ է, որը 2004 թվականին հիմնադրել են մի քանի փորձագետներ։ Ակումբի նիստերին մասնակցում են ռուսաստանցի պաշտոնյաներ, օտարերկրյա քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Տարին մեկ անգամ, որպես կանոն, դրանց մասնակցում է նաև Վլադիմիր Պուտինը։

Ուկրաինացի զինվորականները բազմիցս հարվածներ են հասցրել Ռուսաստանի՝ Սև ծովի ափին գտնվող թիրախներին, այդ թվում՝ Սոչիի նավթավերամշակման գործարանին։ Սեպտեմբերի 9-ի երեկոյան ուկրաինական ծովային անօդաչու սարքերը հարձակվել էին Սոչիի վրա, ինչի հետևանքով տուժել էր շուրջ 30 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի