ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռուսաստանը սեպտեմբերի լույս 15-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 200 անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական ուժերը խոցել են 187-ը։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը։

Կիև – Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Դարնիցկի և Գոլոսեևսկի շրջանների բենզալցակայաններին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով՝ Օբոլոնսկի շրջանում հարվածները կարող էին հասնել պահեստային տարածքներին, իսկ Սոլոմենսկի շրջանում անօդաչու թռչող սարքը հարվածել է ոչ բնակելի շինություններին։ Հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել։

Օդեսայի մարզ – Օդեսայի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված զանգվածային հարձակման մասին։ Նրա խոսքով՝ հարվածների տակ են հայտնվել բնակելի շենքեր, լոգիստիկ օբյեկտներ, նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքներ։ Վնասվել են առանձնատների տանիքները, ճակատներն ու ապակեպատ հատվածները, ինչպես նաև տասնյակ ավտոտնակներ և ավտոմեքենաներ։ Տուժածներ չկան։

Դնեպրոպետրովսկի մարզ – Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ ռուսական հարձակումների հետևանքով Նիկոպոլի շրջանում երկու մարդ է տուժել։ Տուժածներից մեկը՝ 63-ամյա տղամարդ, միջին ծանրության վիճակում հոսպիտալացվել է։ Վնասվել են վարչական և բնակելի շենքեր։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Օդեսայի մարզի Վելիկայա Բալկայում հարվածներ են հասցվել լոգիստիկ կենտրոնին, իսկ Չեռնոմորսկի նավահանգստում՝ չորաբեռնատար նավի և լաստանավի։ Բացի այդ, գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ռուսական զինուժը շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի արևմտյան շրջանների երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործվում են Եվրոպայի երկրներից ռազմական նշանակության բեռների տեղափոխման համար։

Բացի այդ, Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ երեքշաբթի առավոտյան ռուսական անօդաչու թռչող սարքերը նոր հարված են հասցրել Զապորոժիե քաղաքին։ Թիրախում է հայտնվել ենթակառուցվածքային օբյեկտը, որտեղ 200 քմ տարածքում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի