Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ազգային ժողովում Կառավարության անդամի երդման տեքստի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձավ ՔՊ-ական Արման Եղոյանի՝ ավելի վաղ հնչեցրած այն հայտարարությանը, թե «Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը»։

Վարդանյանը Եղոյանի խոսքերը որակեց «բառացիորեն և տառացիորեն ֆաշիստական ելույթ»՝ զուգահեռներ անցկացնելով հայերի բնաջնջման թուրքական ծրագրերի հետ։

«Ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մեկ հայ՝ որպես ցուցանմուշ, դուք բառացի նույնը կրկնեցիք։ Բայց ինչպես թուրքերն իրենց ծրագրում չհաջողեցին, նույն կերպ չեք հաջողելու դուք։ Ես ձեզ համար նոր տերմին ունեմ․ դուք երիտբոլշևիկներ եք։ Ունեք նույն թիրախները, ինչ երիտթուրքերը, և նույն գործիքակազմը, ինչ բոլշևիկները»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ 135 տարվա պատմության ընթացքում ՀՅԴ-ի դեմ պայքարել են շատ ավելի հզոր ուժեր, և այսօրվա հարձակումներից կուսակցությունը միայն ուժեղանում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան