Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստի օրակարգում Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարց չկա։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ հարցը կարգապահական բնույթի է:

«Այսօրվա նիստի օրակարգում նման հարց չկա։ Ձեր նշածը կարգապահական բնույթի հարց է, ու ինստիտուցիոնալ տեսանկյունից ճիշտ կլինի, որ հարցը տաք ոչ թե վարչությանը, այլ վերահսկող հանձնաժողովին նախևառաջ»,- ասաց Ալեքսանյանը։

Մեր հարցին, քանի որ Հայկ Սարգսյանն արդեն իսկ ունի խիստ նկատողություն, արդյոք դրան հաջորդում է կուսակցությունից հեռացումը, Ալեքսանյանը պատասխանեց, որ հաջորդ նկատողության պարագայում դա, ամենայն հավանականությամբ, կարող է տեղի ունենալ։

«Հաջորդ նկատողության պարագայում, ամենայն հավանականությամբ, ենթադրաբար, ասենք օբյեկտիվ մի իրավիճակում այդպես էլ պետք է լինի, բայց դեռ չկա հաջորդը»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Սարգսյանը Փաշինյանի կոշտ հայտարարություններից հետո շաբաթ օրը Սևանում մասնակացել էր ՔՊ քաղաքական ժողովին:

Իսկ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի Factor TV-ի հարցին ի պատասխան անդրադարձել էր ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարություններին` նշելով, որ ՔՊ-ում հարաբերությունները Հայկ Սարգսյանի հետ չեն լարվել նրա կողմից ՔՊ վարչությունում հնչեցրած ինքնաքննադատության պատճառով, ինչպես պնդել էր Սարգսյանը, այլ նրա հետ կապված բացահայտումների հետևանքով։

Հայկ Սարգսյանը հարցազրույցում պատմել էր, որ ՔՊ վարչության անդամ եղած ժամանակ կուսակցության ներսում ինքնաքննադատությամբ ելույթ է ունեցել՝ բարձրացնելով, մասնավորապես, Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների թեման։ Նրա խոսքով՝ դրանից հետո իր հարաբերությունները կուսակիցների հետ լարվել են, իսկ ՔՊ-ում ինքնաքննադատության ինստիտուտն այլևս չի գործում։

Փաշինյանն այս պնդումներին այսպես էր պատասխանել:

«Նախ՝ Հայկ Սարգսյանի հայտարարությունների առիթով քրեական գործ է հարուցված, և ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգում լավ կլինի, որ կուլտուրա լինի, և Հայաստանում այդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում, ո՞վ, ով որ մեղավոր է»,- ասաց վարչապետը։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան