Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Եվրոպական խորհրդարանը 583 «կողմ», 49 «դեմ» և 39 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց հայկական արտադրանքի նկատմամբ կիրառելի առևտրային ազատականացման ժամանակավոր միջոցառումները (Autonomous Trade Measures)։  Ինչպես նախագծի քննարկման մյուս փուլերում, այս անգամ էլ առարկություններ չհնչեցին։

Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է կասեցնել կամ զրոյացնել ԵՄ մուտք գործող մի շարք հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող արժեքային մաքսատուրքերը։

«Հանձնաժողովի առաջարկը նախատեսում է Հայաստանից Եվրոպական Միություն ներմուծվող ապրանքների համար ժամանակավոր և բացառիկ ինքնավար առևտրային միջոցների տրամադրում՝ երկու տարվա ժամկետով։ Եթե Հանձնաժողովը գտնի, որ այդ երկամյա ժամկետից հետո դրանց երկարաձգումը հիմնավորված է՝ հաշվի առնելով տվյալ պահին ստեղծված իրավիճակը, այն կձգտի համապատասխան առաջարկ ներկայացնել Եվրոպական խորհրդարանին և Խորհրդին՝ ոչ ուշ, քան կանոնակարգի կիրառման ավարտից վեց ամիս առաջ»,- քվեարկությունից առաջ հայտարարեց Եվրահանձնակատար Մագնուս Բրունները։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովն այս նախաձեռնությամբ հանդես էր եկել հուլիսին՝ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների (մասնավորապես՝ գյուղատնտեսական և ձկնամթերքի) նկատմամբ սահմանված արտահանման սահմանափակումներից հետո։

Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ արտոնյալ ռեժիմը հայկական ընկերություններին հնարավորություն կտա ավելի մրցունակ պայմաններով մուտք գործել եվրոպական շուկա, վերաուղղորդել արտահանման մի մասը և նվազեցնել կախվածությունը ռուսական շուկայից։ Առաջարկը դիտարկվում է նաև որպես ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) տնտեսական բաղադրիչի գործնական քայլ։

Հայկական ապրանքների համար նախատեսվող արտոնությունները երկու տարի ժամկետով են և անվերապահ չեն։ Եթե Հայաստանը չկատարի համաձայնեցված պահանջները կամ հայկական ներմուծման աճը խաթարի ԵՄ շուկան, Եվրահանձնաժողովը կարող է ժամանակավորապես՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն, կասեցնել ռեժիմը։

Արտոնություններից օգտվելու համար հայկական արտադրանքը պետք է համապատասխանի ԵՄ ծագման կանոններին և մաքսային ընթացակարգերին։ Հայաստանը պետք է նաև ապահովի վարչական համագործակցություն ԵՄ մարմինների հետ՝ ապրանքների ծագման ստուգման ու հնարավոր խարդախությունների կանխման համար։

Կանոնակարգը նախատեսում է նաև, որ Հայաստանը չպետք է նոր մաքսատուրքեր կամ անհիմն առևտրային սահմանափակումներ կիրառի ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Բացի այդ, արտոնյալ ռեժիմի պահպանման համար կարևոր են ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների վերաբերյալ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր համաձայնագրի  (CEPA) պարտավորությունները։

Խորհրդարանի քվեարկությունից հետո փաստաթուղթը պետք է վերջնականապես հաստատվի ԵՄ Խորհրդի կողմից։ Այն ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո ուժի մեջ կմտնի հաջորդ օրը, և այդ պահից համապատասխան հայկական ապրանքների համար կսկսի գործել դեպի եվրոպական շուկա արտոնյալ մուտքի ռեժիմը։

Կարինե Ասատրյան

Բրյուսել