Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
Հայ ձյուդոիստներն անհաջող են հանդես եկել Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Հայկ Դարբինյանը (60 կգ), Լյովա Սրապյանը (66 կգ), Արշակ Բեկչյանը (66 կգ), Ժիրայր Համբարյանը (73 կգ) և Տիգրան Սարուխանյանը (81 կգ) պարտվել են մեկնարկային գատեմարտում, իսկ Շավարշ Նահապետյանը (60 կգ) պարտություն է կրել հաղթանակով մեկնարկելուց հետո:
Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր է մեկնել ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ:

