Մարալ Արթինը կխաղա Սաուդյան Արաբիայում
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Մարալ Արթինը նոր թիմ ունի, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը
Հայ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիմմայում»: Արթինի նախորդ ակումբն իսպանական «Կորդոբան» էր:
26-ամյա կիսապաշտպանը 2020 թվականից է հանդես գալիս Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 26 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ:

