Ֆոլկլենդների շուրջ լարվածությունը նոր փուլում է․ Արգենտինան բազա է կառուցում, Լոնդոնը հակադարձում է

Լուրեր

04.09.2026 | 17:30
Երկու օր Ոսկերիչների փողոցը որոշակի ժամերի փակ կլինի
04.09.2026 | 17:17
Կարեն Խաչանովը մեկնաբանել է US Open-ում սենսացիոն հաղթանակը
04.09.2026 | 17:10
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը․ «ՄԱՊ» ընկերությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել
04.09.2026 | 17:00
Ուիթքոֆը սկսել է վախենալ․ Թրամփի բանագնացների՝ Կիև առաջին այցը կարող է խափանվել
04.09.2026 | 16:46
Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի. դատարանը որոշեց կալանավորումը երկարաձգել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 16:44
«Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել Շերիֆ մականունով հայտնի Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ
04.09.2026 | 16:41
Վահագն Խաչատուրյանը Պրահայում շնորհակալություն է հայտնել 1988-ի երկրաշարժից հետո Հայաստանին աջակցած չեխ փրկարարներին
04.09.2026 | 16:29
Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
04.09.2026 | 16:20
Գագիկ Ծառուկյանը կմնա՞ կալանքի տակ․ դատարանը հրապարակում է որոշումը․ ՈՒՂԻՂ
04.09.2026 | 16:18
Ֆոլկլենդների շուրջ լարվածությունը նոր փուլում է․ Արգենտինան բազա է կառուցում, Լոնդոնը հակադարձում է
04.09.2026 | 16:07
Երկու դատախազ տույժի է ենթարկվել՝ քրեական հետապնդումներ չհարուցելու և հսկողությունը պատշաճ չիրականացնելու համար
04.09.2026 | 15:55
«Իսպանիան ավերված երկիր է»․ Թրամփը կրկին կոշտացրել է հռետորաբանությունը Մադրիդի հասցեին
04.09.2026 | 15:51
Մարալ Արթինը կխաղա Սաուդյան Արաբիայում
04.09.2026 | 15:45
Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 3 կազմակերպություն
04.09.2026 | 15:33
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագիծը կանգ է առել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ Bloomberg
Բոլորը

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է Հրո երկիր կղզեխմբի վրա ռազմածովային բազա ստեղծելու մասին, որը, նրա խոսքով, «վճռորոշ նշանակություն կունենա երկրի աշխարհաքաղաքական ազդեցության համար»։ Նա նաև պատժամիջոցներ է հայտարարել այն ընկերությունների դեմ, որոնք առանց Արգենտինայի կառավարության թույլտվության պատրաստվում են նավթ արդյունահանել Ֆոլկլենդյան կղզիների ափերի մոտ՝ բրիտանական անդրծովյան տարածքում, որի կարգավիճակը Բուենոս Այրեսը շարունակում է վիճարկել։ Այս մասին ասվում է DW-ի անդրադարձում։

«Մենք կօգտագործենք բոլոր գործիքները՝ դիվանագիտական, տնտեսական և իրավական՝ զսպելու պետական և ոչ պետական այն դերակատարներին, որոնք ոտնձգություն են կատարում մեր ինքնիշխանության նկատմամբ»,-սեպտեմբերի 3-ին, ազգին ուղղված ուղերձում հայտարարել է Միլեյը։ Նրա կողմից  հայտարարված միջոցների պատճառը Sea Lion նախագիծն է, որն առաջ են մղում բրիտանական և իսրայելական ընկերությունները։ Այն  նախատեսում է նավթի արդյունահանում  շելֆում՝ վիճելի արշիպելագից մոտ 220 կիլոմետր դեպի հյուսիս։

Միլեյի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ էր դրել Ֆոլկլենդյան կղզիների շուրջ վեճում Մեծ Բրիտանիային ԱՄՆ-ի նախկին աջակցությունը։ «Ես միշտ վերանայում եմ ցանկացած դիրքորոշում», -Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել էր Թրամփը։ Պաշտոնապես ԱՄՆ-ը չեզոք դիրքորոշում ունի, սակայն մինչ այժմ դե ֆակտո ճանաչել է արշիպելագի նկատմամբ բրիտանական կառավարումը։

Բրիտանական GB News հեռուստաալիքի հարցին, թե արդյոք նոր հակամարտության դեպքում ինքը օգնության կհասներ Միացյալ Թագավորությանը, Թրամփը խուսափել է հստակ պատասխանից՝ հայտարարելով, որ բրիտանացիները Իրանին առնչվող պատերազմի ժամանակ իրեն չեն աջակցել։

Հուլիսին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչից հետո, Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում պարզել էին պաստառ՝ «LAS MALVINAS SON ARGENTINAS» («Մալվինյան կղզիները Արգենտինայինն են») գրությամբ։ Արգենտինայում Ֆոլկլենդյան կղզիներն անվանում են Մալվինյան կղզիներ։

Դրանից հետո Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) կարգապահական կոմիտեն Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նկատմամբ 321 հազար դոլարի տուգանք էր սահմանել։ 2014 թվականին նույնպես Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան տուգանվել էր նմանատիպ ուղերձով պաստառ ցուցադրելու համար։

Բրիտանական արձագանք

Բրիտանացի նախարարները իրենց հերթին  հակադարձել են  Արգենտինայի նախագահի հայտարարություններին։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը «վճռականորեն պաշտպանելու է» կղզիների բնակիչների ինքնորոշման իրավունքը՝ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի այն հայտարարությունից հետո, որ իր երկիրը պետք է վերադարձնի կղզիները։ Միլիբենդը X-ում գրառման մեջ նշել է. «Ֆոլկլենդյան կղզիների հարցում Միացյալ Թագավորության դիրքորոշումն անփոփոխ է։ Կղզիները բրիտանական են և այդպիսին էլ կմնան, քանի որ դա կղզիների բնակիչների ճնշող մեծամասնության դիրքորոշումն է։ Նրանց ինքնորոշման իրավունքը առաջնային նշանակություն ունի, այն հիմնված է միջազգային իրավունքի վրա, և մենք վճռականորեն պաշտպանելու ենք այդ իրավունքը»։

Պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը հայտարարել է, որ Միլեյի հայտարարությունը «ավելի շատ բան է ասում Արգենտինայի ներքին քաղաքականության մասին, քան Ֆոլկլենդյան կղզիների մասին»։

Նա X-ում նշել է․ «Ֆոլկլենդյան կղզիները բրիտանական են, քանի որ կղզիների բնակիչներն ընտրել են բրիտանացի լինել։ Ֆոլկլենդյան կղզիներին մեր  հանձնառությունը բացարձակ է և անսասան»։

Ֆոլկլենդյան կղզիները  Մեծ Բրիտանիային պատկանում են 1833 թվականից: 1982 թվականին երկու երկրների միջև կղզեխմբի համար ռազմական հակամարտություն  է տեղի ունեցել, որի արդյունքում մոտ 900 մարդ է  զոհվել։ 2013 թվականին կղզու բնակիչները հանրաքվեով քվեարկել են իրենց բրիտանական կարգավիճակը պահպանելու օգտին: Սակայն Արգենտինան չի ճանաչում հանրաքվեի արդյունքները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի