Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Լուրեր

21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
21.10.2026 | 17:49
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը
21.10.2026 | 17:38
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանն անցնելու մասին
21.10.2026 | 17:35
Դեռ ճշգրտման կարիք կա. Միրզոյանը` ՀՀ բեռների Ադրբեջանի տարածքով անցնելու ընթացակարգի մասին
21.10.2026 | 17:28
Պուտինն ու Ուիթկոֆն ավարտել են շուրջ երեք ժամ տևած հանդիպումը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ։

Կենսագրություն

Անուշիկ Ավետյանը ծնվել է 1987 թ․ հուլիսի 23-ին, Մարտունի քաղաքում։

2013-2015 թթ․՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ, Կովկասյան մեդիայի կառավարման դպրոց, Թբիլիսի, լրագրության մագիստրոսի աստիճան։

2008-2010 թթ․՝ Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ, Մշակութաբանության բաժին, մշակութաբանության մագիստրոսի աստիճան։

2004-2008 թթ․՝ Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ, Մշակութաբանության բաժին, մշակութաբանության բակալավրի աստիճան։

2025-2026 թթ․՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ․
համակարգել է Հայաստանի միջազգային տնտեսական համագործակցության օրակարգը, այդ թվում՝ բազմակողմ զարգացման հաստատությունների, երկկողմ գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը։ Համակարգել և առաջ է մղել Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցությունը։ Վերահսկել է գիտելիքահեն տնտեսության զարգացման, մտավոր սեփականության իրավունքների ոլորտներում քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մշակումն ու իրականացումը։

2024-2025 թթ․՝ Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատ, գործադիր տնօրեն․
ներկայացրել է կազմակերպության և դրա անդամների շահերը ՀՀ կառավարության, ԱՄՆ կառավարության, միջազգային և դիվանագիտական կառույցների, գործարար համայնքի և Պալատի միջազգային ցանցի հետ հարաբերություններում։ Ղեկավարել է կազմակերպության շահերի պաշտպանության, հանրային կապերի և հաղորդակցության օրակարգերը, զարգացրել ռազմավարական գործընկերություններ և աջակցել օտարերկրյա ընկերությունների ու հնարավոր ներդրողների հետ կապերի ձևավորմանը։

2021-2023 թթ․՝ Ասիական զարգացման բանկ, Մանիլա, տնօրենի խորհրդական․
ներկայացրել և պաշտպանել է Հայաստանի Հանրապետության կառավարության և ընտրատարածքի անդամ երկրների շահերը Բանկի խորհրդում և ղեկավարության հետ աշխատանքներում։ Գործադիր տնօրենին տրամադրել է ռազմավարական խորհրդատվություն Բանկի ռազմավարական ուղղությունների, քաղաքականությունների և կառավարման բարեփոխումների վերաբերյալ։ Վերլուծել և առաջարկներ է ներկայացրել բանկի պետական և մասնավոր հատվածի ներդրումային ծրագրերի և տարբեր երկրների գործընկերության ռազմավարությունների վերաբերյալ։

2021 թ․՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն, փոխվարչապետի օգնական․
մասնակցել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մշակմանը, վերահսկել պետական և մասնավոր ֆինանսավորմամբ իրականացվող քաղաքաշինական զարգացման ծրագրերը, համակարգել միջազգային ֆինանսական հաստատությունների հետ իրականացվող ծրագրերի ընթացքը։

2016-2021 թթ․՝ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակ, արտաքին հարաբերությունների համակարգող․
մշակել է ՀՀ կառավարության և շահագրգիռ կողմերի հետ արտաքին կապերի և հաղորդակցության ռազմավարությունը, ապահովել ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի ընթացքի, արդյունքների և ազդեցության վերաբերյալ հաղորդակցությունը։ Համագործակցել է պետական մարմինների, միջազգային ֆինանսական հաստատությունների, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

2015-2016 թթ․՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամ, հաղորդակցության մասնագետ․
իրականացրել և համակարգել է հիմնադրամի հաղորդակցության ռազմավարության և հանրային կապերի աշխատանքների կազմակերպումը։ Մշակել է ռազմավարական հաղորդակցության փաստաթղթերն ու ծրագրերը։ Ապահովել է կազմակերպության գործունեության, ծրագրերի և նախաձեռնությունների հանրայնացումը ու տեսանելիությունը, մեդիայի, գործընկեր կազմակերպությունների հետ  արդյունավետ հաղորդակցությունը։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ազատ տիրապետում է անգլերենին և ռուսերենին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Լուսինե Գևորգյանը տեղեկացրել էր, որ ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում։