Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայության տակ

Լուրեր

21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
21.10.2026 | 17:49
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը
21.10.2026 | 17:38
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանն անցնելու մասին
21.10.2026 | 17:35
Դեռ ճշգրտման կարիք կա. Միրզոյանը` ՀՀ բեռների Ադրբեջանի տարածքով անցնելու ընթացակարգի մասին
21.10.2026 | 17:28
Պուտինն ու Ուիթկոֆն ավարտել են շուրջ երեք ժամ տևած հանդիպումը
21.10.2026 | 17:16
TRIPP-ով զենք-զինամթերք չի կարող անցնել, Ադրբեջանի մոտ էլ նման ըմբռնում կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:08
Բաքվից մանրամասներ են հայտնել ՀՀ տարածք անցած ադրբեջանցի հովվի մասին
21.10.2026 | 17:08
Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայության տակ
21.10.2026 | 16:57
Կառավարությունը ՀՀ տարածքից ոչինչ չի զիջել, գնացեք մտածեք, փորձեք հակափաստարկներ բերել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:52
«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է
21.10.2026 | 16:46
Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր
Բոլորը

Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսվում է վերանվանել Պետական կառավարման ակտիվների կոմիտե, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե։ Երկու կառույցներն էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից կփոխանցվեն Կառավարության ենթակայությանը։ Համապատասխան օրենսդրական փաթեթը հոկտեմբերի 21-ին դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

Նույն նիստում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաև հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու նախագծին։ Առաջարկվում է այդ օրը պահպանել որպես աշխատանքային։

ԱԺ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Փաթեթի ընդունումը պայմանավորված է Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից ՀՀ Կառավարության ենթակայությանը փոխանցելու, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն Պետական կառավարման ակտիվների կոմիտեի, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե վերանվանելու անհրաժեշտությամբ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։

Առնակ Ավետիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ։

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Նոնա Հովհաննիսյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել փաթեթին՝ դրական գնահատելով առաջարկվող փոփոխությունները։

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին։ Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում։

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ-ում որպես Հանրային ծառայողի օր սահմանել հունիսի 23-ը։ Այն կլինի աշխատանքային օր։

Նախագծով հանրային ծառայության տեսակների և մասնագիտությունների միջև առկա տարբերությունները պահպանելով՝ առաջարկվում է սահմանել մեկ առաքելության շուրջ դրանց միասնականության կարևորությունը։ Խորհրդանշական օրվա նպատակն է ընդգծել հանրային ծառայողի առանցքային դերը պետական կառավարման արդյունավետության բարձրացման, հասարակական պահանջմունքների ու կարիքների վրա խարսխված հանրային շահի սպասարկման գործում։ Վերոնշյալ դրույթն ամրագրված է նաև Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։

Առաջին ընթերցման հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում բովանդակային փոփոխություններ չեն եղել:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը»։