Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում

Լուրեր

24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
24.11.2026 | 20:43
Մենք ցանկանում ենք, որ TRIPP-ն ավարտին հասցվի կարճ ժամկետներում․ Բայրամով
24.11.2026 | 20:37
Մարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում
24.11.2026 | 20:27
Ադրբեջանում վրացի ուխտավորներին թույլ չեն տվել մուտք գործել պատմական վրացական եկեղեցի
24.11.2026 | 20:13
Փաշինյանն ու Ռումինիայի Սենատի նախագահը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացումը
24.11.2026 | 20:00
Վստահ չենք, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա հանրաքվեում «Ոչ»-ի հաղթանակի դեպքում․ մեկ օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ․ Հասմիկ Ենգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:55
Մեկ բառ պակասում է․ ի՞նչ է փոխում Սահմանադրության նախագծում եկեղեցու մասին դրույթի վերաձևակերպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:44
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը
24.11.2026 | 19:30
Հայաստանին այլևս պե՞տք չէ անվտանգության խորհուրդ․ այն կլուծարվի,եթե ընդունվի նոր Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:23
Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում
24.11.2026 | 19:09
Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում իր աշխատանքն ավարտելու մասին է հայտնել Լուսինե Գևորգյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում արված գրառմամբ։

«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեում։

Երկու չափազանց հագեցած, պատասխանատու և կարևոր տարիներ, որոնց ընթացքում ունեցանք բազմաթիվ մարտահրավերներ, իրականացրինք կարևոր ծրագրեր, ձևավորեցինք նոր գաղափարներ և ամենակարևորը, ընդունեցինք ՀՀ Զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը և միասին արձանագրեցինք արդյունքներ, որոնց համար այսօր կարող եմ հետ նայել մեծ գոհունակությամբ և հպարտությամբ։

Նախ և առաջ ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ վստահելու և Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման պատասխանատվությունը ստանձնելու հնարավորություն ընձեռելու համար։

Այդ վստահությունն ինձ համար առաջին հերթին մեծ պատասխանատվություն էր, և այսօր, ճանապարհի այս հանգրվանում, կարող եմ վստահությամբ ասել, որ այդ պատասխանատվությունը կատարել եմ պատվով, նվիրումով և ամբողջական հավատով առ այն, որ Հայաստանի զբոսաշրջությունը կարո՛ղ է և պե՛տք է դառնա մեր երկրի զարգացման կարևոր շարժիչ ուժերից մեկը։

Իմ առանձնահատուկ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ այս տարիների ընթացքում իր գիտելիքով, փորձով, անձնական ներգրավվածությամբ և մշտական աջակցությամբ իմ աշխատանքին նպաստելու, ինչպես նաև բազմաթիվ կարևոր ծրագրերի իրականացման գործում իր անմիջական ներդրումն ունենալու համար։ Շնորհակալ եմ վստահության, գործընկերության և համատեղ աշխատանքի համար, պարո’ն նախարար։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության յուրաքանչյուր անդամի՝ այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար։ Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի աջակցությունը, ներգրավվածությունն ու պատրաստակամությունը՝ զբոսաշրջության ոլորտին վերաբերող կարևոր հարցերում և նախաձեռնություններում։

Եվ, իհարկե, այս ամենի հետևուն կանգնած իմ թիմին։

Իմ թիմակիցներից յուրաքանչյուրին ցանկանում եմ ասել՝ շնորհակալ եմ։

Առանց ձեր նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի, աշխատասիրության և այն մեծ էներգիայի, որով ամեն օր կատարում էիք ձեր աշխատանքը, այս երկու տարիների ընթացքում գրանցված հաջողություններից որևէ մեկը հնարավոր չէր լինի։

Մենք միասին աշխատեցինք ոչ միայն ծրագրերի, այլև գաղափարի շուրջ՝ ունենալ ավելի մրցունակ, ժամանակակից և աշխարհին բաց Հայաստանի զբոսաշրջություն։ Եվ ես խորապես հավատում եմ, որ մեր կատարած աշխատանքի արդյունքները դեռ երկա՜ր են շարունակելու իրենց ազդեցությունը։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև զբոսաշրջության ոլորտի մեր մասնավոր գործընկերներին՝ հյուրանոցներին, հյուրատներին, ռեստորաններին, զբոսաշրջային ընկերություններին, ոլորտին առնչվող բոլոր ֆեդերացիաներին, ասոցիացիաներին և մասնագիտական կառույցներին։

Շնորհակալ եմ ձեր ներգրավվածության, վստահության, պատրաստակամության և ամենօրյա աշխատանքի համար։ Զբոսաշրջության զարգացումը հնարավոր չէ միայն պետական կառույցների ջանքերով, այն համատեղ աշխատանքի արդյունք է։ Եվ այս երկու տարիների ընթացքում ես հատկապես գնահատել եմ մասնավոր հատվածի պատրաստակամությունը՝ երկխոսելու, նոր գաղափարներ առաջարկելու, փոփոխություններ իրականացնելու և միասին պատասխանատվություն ստանձնելու Հայաստանի զբոսաշրջության ապագայի համար։ Դուք ինձ սատար եք եղել։

Շնորհակալ եմ նաև բոլոր գործընկերներիս՝ համայնքներում և մարզերում, որոնց հետ այս երկու տարիների ընթացքում անցել ենք այս ճանապարհը։

Մասնավորապես Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Պարո՜ն քաղաքապետ, մեր համատեղ իրականացրած ծրագրերը շոշափելի ու հաշվելի արդյունք են տալիս, մենք դա տեսնում ենք ամեն օր։

Շնորհակալ եմ բոլոր մարզպետներին, որոնք ինձ աջակցել են մարզային ծրագրերի իրականացման գործում։ Մարզերի զբոսաշրջային ներուժը նոր է սկսում բացահայտվել, ամեն տարի աճող թվերը դրա առհավատչյան են։

Այսօր ես ավարտում եմ իմ աշխատանքը Կոմիտեում մեծ երախտագիտությամբ՝ այս տարիների, մարդկանց, ձեռքբերումների և միասին ստեղծածի համար։

Սակայն սա հրաժեշտ չէ։

Ես համոզված եմ, որ մեր ճանապարհները դեռ բազմիցս են խաչվելու և մենք դեռ շարունակելու ենք միասին աշխատել՝ Հայաստանի Հանրապետության համար նոր գաղափարներ կյանքի կոչելու և մեր երկրի ներուժն աշխարհին ներկայացնելու համար։

Շնորհակալ եմ այս երկու տարիների համար։

Շնորհակալ եմ վստահության համար։

Եվ ամենից շատ՝ շնորհակալ եմ միասին անցած ճանապարհի համար։

Շուտով կհրապարակեմ Զբոսաշրջության կոմիտեի կողմից իրականացված 2 տարիների համառոտ հաշվետվությունը` նաև հանրությանը հաշվետու լինելու նպատակով»,- գրել է Գևորգյանը։