Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել

Լուրեր

01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
01.09.2026 | 20:00
Բեռլինը Մոսկվային մեղադրել է Լայպցիգի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների հարձակման համար
Բոլորը

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարին նամակ է հղել՝ կապված ցուցահանդեսի անցկացման հետ, որը նվիրված է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին և Արցախի ղեկավարներին։

«Սույն նամակով ցանկանում եմ արտահայտել իմ խոր մտահոգությունն ու վճռական բողոքը՝ կապված Փարիզի քաղաքապետարանի և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համատեղ նախաձեռնության հետ, որի շրջանակում 2026 թվականի սեպտեմբերի 2-ին Փարիզի քաղաքապետարանի դիմացի հրապարակում նախատեսվում է տեղադրել պաստառներ, որոնք ներկայացվում են որպես «Ադրբեջանի կողմից պահվող հայ բանտարկյալների» դիմանկարներ։ Նախևառաջ ցանկանում եմ Ձեզ ներկայացնել մի շարք տեղեկություններ, որոնք, հուսով եմ, կդրդեն Ձեզ ավելի լավ ծանոթանալու տեղում տիրող ներկայիս իրավիճակին», – գրել է նա X-ի իր էջում՝ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ։

Դեսպանն ընդգծել է, որ «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է, իսկ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչված է միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Ֆրանսիայի և Հայաստանի»։ Նա նաև հիշեցրել է երեք տասնամյակ տևած հակամարտության հետևանքների մասին և նշել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո երկիրը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում Ղարաբաղի վերականգնման ուղղությամբ։

Աբդուլլաևայի խոսքով՝ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակում նախաստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը և ստորագրվել համատեղ հռչակագիր, ինչը, նրա գնահատմամբ, նոր փուլ է բացել երկու երկրների հարաբերություններում։ Նա նաև հղում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությանը, ըստ որի՝ երկու երկրների միջև խաղաղությունը դարձել է «տեսանելի և շոշափելի»։

Ադրբեջանի դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը ստացած խաղաղության գործընթացը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչը, նրա խոսքով, կրկին հաստատվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Այս նոր համատեքստում դեսպանատունը առանձնահատուկ մտահոգությամբ է վերաբերվում ցանկացած նախաձեռնության, որը կարող է անցյալի միակողմանի և հակամարտային մեկնաբանություն ներկայացնել կամ Փարիզի հանրային տարածք կրկին բերել այնպիսի նարատիվներ, որոնք անհամատեղելի են երկու պետությունների միջև սկսված խաղաղության գործընթացի ոգուն։ Մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ դիտարկվող նախաձեռնությունը, ըստ ամենայնի, գալիս է Ֆրանսիայի հայկական համայնքը ներկայացնող կազմակերպություններից, մինչդեռ Հայաստանի Հանրապետության իշխանությունները՝ ամենաբարձր մակարդակով, հստակ հայտարարել են Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը և հարաբերությունների կարգավորումը շարունակելու իրենց պատրաստակամության մասին», – ասվում է դիմումում։

Աբդուլլաևան նաև նշել է, թե «ցուցահանդեսի» անցկացումը հակասում է խաղաղության օրակարգին, և փորձել է արդարացնել հայ գերիների, իր ձևակերպմամբ, «դատավարություններն» ու նրանց առաջադրված մեղադրանքները։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պահվող հայ բանտարկյալներին, ապա նրանք մեղադրվել են ծանր հանցագործությունների մեջ՝ մարդկության դեմ հանցագործություններ, ռազմական հանցագործություններ, ահաբեկչություն, ինչպես նաև իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ։ Նրանց թվում է Ռուբեն Վարդանյանը, որն ընդգրկված է ուկրաինական «Միրոտվորեց» պատժամիջոցների ցանկում՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ֆինանսավորմանը մասնակցելու համար։ Այն դեպքում, երբ Ֆրանսիան հաստատակամորեն աջակցում է Ուկրաինային, մեզ հակասական է թվում նման բնութագիր ունեցող անձանց ազատ արձակումը պահանջելը», – գրել է նա։

Նա հավելել է, թե իբր Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված անձինք, այդ թվում՝ «Ղարաբաղում չճանաչված ռեժիմի նախկին ներկայացուցիչները», մեղավոր են ճանաչվել մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների համար։

Դիվանագետը կոչ է արել Փարիզի քաղաքապետարանին վերանայել ցուցահանդեսն անցկացնելու որոշումը և դադարեցնել դրա անցկացումը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի