Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել․ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք
Հասարակություն
01.09.2026 | 12:03
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Աղաբաբայանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ Արսեն Աղաբաբյանը օգոստոսի 31-ի երեկոյան էր ձերբակալվել։ Կոմիտեից Factor.am-ին հայտնել էին, որ համայնքի ղեկավարը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում:
Նշենք՝ Արսեն Աղաբաբյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։ 2021թ․ դեկտեմբերից ղեկավարում է Նոյեմբերյան համայնքը։ 2023թ․ ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
Անի Թամրազյան

