Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի ու եկամուտների մասնաբաժինների շուրջ. ԻՀՊԿ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի իրենց մասնաբաժնի և դրանից ստացվող եկամուտների շուրջ, սակայն ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղին չի վերաբացվի, եթե ԱՄՆ-ը չընդունի այս երկրների պայմանները, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), գրում է Reuters-ը։

Իրանն ու Օմանը շաբաթներ շարունակ բանակցություններ են վարել նեղուցով երթևեկության վերահսկման շուրջ։ Պատերազմը սկսվելուց առաջ նեղուցով անցնում էր աշխարհի նավթի և հեղուկ բնական գազի փոխադրումների մեկ հինգերորդը։ Այդ ժամանակից ի վեր նավագնացության մեծ մասը դադարեցվել է, ինչը բարձրացրել է համաշխարհային էներգակիրների գները, քանի որ Թեհրանն ու Վաշինգտոնը փորձել են վերահսկողություն հաստատել ջրանցքի նկատմամբ՝ պարտադրելով առանձին շրջափակումներ։

«Հորմուզի նեղուցը պատկանում է Իրանին և Օմանին։ Մենք շուրջ մեկ ամիս բանակցություններ ենք վարում Օմանի հետ, և հասել ենք երկու կողմերի համար ընդունելի արդյունքների։ Այս բանակցությունների ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել նեղուցի ջրերում յուրաքանչյուր երկրի բաժնի և Իրանի ու Օմանի բաժնի վերաբերյալ իրենց եկամուտներում»,- ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Հոսեյն Մոհեբին իրանական պետական ​​լրատվամիջոցների կողմից հրապարակված մեկնաբանություններում։

ԻՀՊԿ-ն մեղադրել է Միացյալ Նահանգներին Իրանի և Օմանի միջև բանակցությունները խոչընդոտելու փորձի մեջ՝ ասելով, որ դա է պատճառը, որ համաձայնագիրը հետաձգվել է։

«Եթե Միացյալ Նահանգները դադարեցնի խոչընդոտել և վերադառնա համաձայնագրին, մենք կարող ենք բացել Հորմուզի նեղուցը ձեռք բերված համաձայնագրի շրջանակում։ Եթե Միացյալ Նահանգները չընդունի մեր պայմանները, Հորմուզի նեղուցը ոչ մի դեպքում չի բացվի»,- ասել է Մոհեբին։

Չնայած վերջին շաբաթներին ԱՄՆ-ի և Իրանի միջև ակտիվ ռազմական գործողությունները հիմնականում դադարել են, խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերը կանգ են առել, իսկ նավերի դեմ շարունակվող հարձակումների պատճառով Հորմուզի նեղուցով անցնելը շարունակում է վտանգավոր մնալ։

Կիրակի Իրանը «սև ցուցակում» է ներառել 45 նավ, ըստ ամենայնի, նպատակ ունենալով կանխել նավից նավ բեռնափոխադրումները, որոնց միջոցով էներգակիրներ արտադրող Պարսից ծոցի երկրները փորձում են շրջանցել իրանական շրջափակումը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ ընկերություններ ծրագրում են դադարեցնել «սև ցուցակում» հայտնված նավերի օգտագործումը։

Իրանի տնտեսության վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով Միացյալ Նահանգներն այս շաբաթվա սկզբին սպառնացել է պատժել այն երկրներին, որոնք շարունակում են առևտուր անել Իրանի հետ, սակայն նշել է, որ պատժամիջոցներն անմիջապես չի կիրառի։

Պատժամիջոցները չեն ներառել չինական ֆինանսական հաստատությունները, որոնք կասկածվում են Իրանից նավթի արտահանումներին աջակցելու մեջ, և որոնց մատակարարումները կրճատվել են ԱՄՆ-ի շրջափակման հետևանքով։

Իրանը ԱՄՆ-ի կողմից իր տնտեսությունը մեկուսացնելու փորձը դատապարտել է որպես «բացահայտ անօրինականության» ակտ՝ վստահություն հայտնելով, որ շատ երկրներ չեն միանա ճնշման արշավին։ Նավթի գները նվազել են արդեն երրորդ օրն անընդմեջ՝ մեկ բարելի դիմաց ավելի քան 2 դոլարով՝ հասնելով վերջին երկու շաբաթվա նվազագույն մակարդակին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի