Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
ՀՖՖ մրցավար Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի F խմբի նախնական փուլի հանդիպումները, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Խմբում ընդգրկված են իռլանդական «Բլու Մեջիք Դուբլինը», անգլիկական «Լոնդոն Ջենեսիսը», հյուսիսիռլանդական «Սպարտա Բելֆաստը» և հունական «Դուկաս» թիմերը։
Խաղերը կկայանան օգոստոսի 25-ից 29-ին Հունաստանում։

