«Արարատը» դիրքորոշում է հայտնել «Փյունիկի» դեմ խաղում Վարազդատ Հարոյանի հեռացման վերաբերյալ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Երևանի «Արարատը» հայտարարությամբ է հանդես եկել «Փյունիկի» եմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի հանդիպման ու Վարազդատ Հարոյանի հեռացման վերաբերյալ: Այդ խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը կարմիր քարտ էր ստացել 55-րդ րոպեին, իսկ «Փյունիկը» հաղթանակ էր կորզել ավելացված ժամանակում խփած 2 գոլերի շնորհիվ՝ 2:0:

«Հարգելի ֆուտբոլասերներ, տեղեկացնում ենք, որ «Արարատ» Ֆուտբոլային Ակումբը պաշտոնական դիրքորոշում է ուղարկել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե՝ օգոստոսի 21-ին կայացած խաղի 55-րդ րոպեին թիմի ավագ Վարազդատ Հարոյանի հեռացման դրվագի վերաբերյալ։ Չխրախուսելով ֆիզիկական հակազդեցությունը՝ ակումբն ընդգծել է, որ Հարոյանի արձագանքը չի կարող դիտարկվել մրցակցի սադրանքից (անընդունելի հայհոյանք) անջատ․

– Մրցակցի ֆուտբոլիստ Իասոնաս Պիկիսը խաղային դրվագից հետո ինքն է մոտենում Հարոյանին,

– Մոտ տարածությունից առերես խոսում է՝ բերանը ձեռքով ծածկած,

– Միայն դրանից հետո հետևում է Հարոյանի մեկանգամյա, անմիջական հրումը, որին որևէ ագրեսիվ շարունակություն չի հաջորդել։

Բերանը ծածկած հաղորդակցումը կանխող նորմերը, որոնք ընդունվել են IFAB կողմից և կիրառվել են վերջին Աշխարհի առաջնության ժամանակ, փաստում են նման վարքագծի սադրիչ բնույթը։ Թեև կանոնը Հայաստանում անցկացվող մրցումներում դեռևս իմպերատիվ չէ, բայց դրա բացակայությունն էլ հանգեցրել է այս իրավիճակին։

Մրցակցի սադրանքը միջադեպի անմիջական պատճառն է։ Բացի այդ, Հարոյանի արարքը կրել է ակնթարթային բնույթ, իսկ կարմիր քարտի պատճառով թիմն արդեն իսկ ծանր խաղային գին է վճարել։ Ակումբն ակնկալում է պատասխանատվության միջոցի համաչափ գնահատում։

Ակումբի միջնորդությունը կոմիտեին․

– Վարազդատ Հարոյանի նկատմամբ չկիրառել լրացուցիչ պատասխանատվության միջոց (կամ կիրառել պայմանական)՝ որակազրկումը սահմանելով 1 խաղ։

– «Արարատ» ակումբի նկատմամբ տուգանք չկիրառել կամ սահմանել նվազագույն չափով։

– Կարգապահական գնահատական տալ Իասոնաս Պիկիսի սադրիչ վարքագծին»,- նշված է հաղորդագրության մեջ: