Կառավարության նոր ծրագիրն ԱԺ կներկայացվի հաջորդ շաբաթ. Մանավազյան
Քաղաքականություն
19.08.2026 | 14:51
Կառավարության ծրագիրը քննարկվելու է հաջորդ շաբաթ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության հանաձայն` ԱԺ ընտրություններից և վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում պետք է խորհրդարանին ներկայացվի Կառավարության նոր ծրագիրը։
Փաշինյանը նշանակվել է օգոստոսի 2-ին, սակայն, ծրագիրը չի ներկայացվի մինչև օգոստոսի 22-ը։ Մանավազյանի խոսքով` սա օրենքի խախտում չէ։ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին պետք է հավանություն տա 7-օրյա ժամկետում։
Նարեկ Կիրակոսյան

