Էդուարդ Սպերցյանը նշել է՝ ում դեմ կցանկանար խաղալ Սաուդյան Արաբիայում

Լուրեր

26.11.2026 | 13:27
Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին կոչ են անում «չընդլայնել» Ուկրաինայի պատերազմը
26.11.2026 | 13:19
«Զալցբուրգը» կորուստներ ունի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղից առաջ
26.11.2026 | 13:08
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Խարկովին․ զոհեր և վիրավորներ կան
26.11.2026 | 12:59
Լեհաստանը հայտարարել է արևելյան սահմանի երկայնքով ոչ թռիչքային գոտի ստեղծելու մտադրության մասին
26.11.2026 | 12:49
Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղը սպասարկել է հարբած մրցավար
26.11.2026 | 12:38
Թրամփի վարչակազմը նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանի, ԵՄ-ի և 12 այլ խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ
26.11.2026 | 12:32
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.11.2026 | 12:30
Պետք է հասկանանք` տաքսու վարորդների ապահովագրական հարցն ինչպես ենք լուծելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 12:23
Կալանավորի մոտ ծանր աստիճանի նեյրոֆիբրոմատոզ է․ «Չի կարողանում պառկել, միզել, խցում ծաղրի է ենթարկվում»․ ահազանգ
26.11.2026 | 12:19
Հայաստանում մեկնարկել է հայ և ադրբեջանցի 60 հասարակական գործիչների մասնակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.11.2026 | 12:10
Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ՀՀ-ում են // Ջերմաստիճանը մինչև 10 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 12:02
Հաստատվեց TRIPP-ի զարգացման ընկերություն հիմնելու համաձայնագիրը. հաջորդ շաբաթ կստորագրվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 11:59
Թրամփի բանագնաց Քուշները Պուտինին անվանել է «պատմական դեմք» և «քաղաքականության գրոսմայստեր»
26.11.2026 | 11:53
«Մասնագիտությամբ անասնաբույժ եմ, որոշումը Մոսկվայից է»․ Արզաքանցյանը նշանակվել է Մերգելյան ինստիտուտի տնօրեն
26.11.2026 | 11:50
Հաքերները կոտրել են գաղտնաբառերի կառավարման խոշորագույն մեսենջերներից մեկը՝ 1Password-ը
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ալ Ահլիի» նորեկ Էդուարդ Սպերցյանը կարծիք է հայտնել Սաուդյան Արաբիայի առաջնության մասին, որտեղ նորամուտը նշել էր հաղթական գոլով։

«Կարծում եմ՝ սա քայլ առաջ է։ Սաուդյան Արաբիայի լիգան այնքան էլ հեշտ չէ։ Այստեղ շատ լավ թիմեր և ուժեղ խաղացողներ կան։ Այնպես որ, սա մարտահրավեր է իմ կարիերայում, և ես պատրաստ եմ դրան։

Թիմում շատ են փորձառու և տաղանդավոր խաղացողները։ Էդուար Մենդին շատ լավ ավագ է։ Թիմի մթնոլորտը հիանալի է։

Ինչ վերաբերում է ինձ, ես ամեն ինչ կանեմ յուրաքանչյուր խաղում, որպեսզի կարողանանք տիտղոսներ նվաճել։ Իսկ թե ո՞ւմ դեմ կցանկանայի խաղալ, Բենզեմայի և Կրիշտիանու Ռոնալդուի դեմ», – Okko-ի հետ հարցազրույցում ասել է Սպերցյանը։

Հիշեցնենք, որ 26-ամյա կիսապաշտպանը հուլիսի 7-ին ռուսական «Կրասնոդարից» է տեղափոխվել «Ալ Ահլի», որի կազմում անցկացրել է 2 պաշտոնական հանդիպում, դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։