Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
Օգոստոսի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքախետարանից:
«Մասնավորապես` Մամիկոնյանց – Շահսուվարյան փողոցների խաչմերուկից մինչև Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ»,- ասված է հաղորդագրությունում:

