72-ամյա պատգամավորը մասնակցել է Ռուսաստանի գավաթի հանդիպման
72-ամյա Միխայիլ Բարիշնիկովը Սանկտ Պետերբուրգի «Դինամոյի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել «FC 10» մեդիաթիմի դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու երկրորդ փուլի խաղում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Վետերան ֆուտբոլիստը ավագի թևկապով թիմին դուրս է բերել խաղադաշտ, իսկ հանդիպման մեկնարկից 5 րոպե անց փոխարինվել է։ Խաղի օրը նա 72 տարեկան, 3 ամսական ու 15 օրական էր։
Միխայիլ Բարիշնիկովը դարձել է ռուսական ֆուտբոլի պատմության մեջ ամենատարեց խաղացողը։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն Ալեքսանդր Մեդվեդևն էր, որը 2025 թվականի սեպտեմբերին 70 տարեկանում էր խաղացել «Ամկալ» սիրողական ակումբի կազմում։
Բարիշնիկովը Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր է։ Բացի հիմնական աշխատանքից, նա խաղում է «Պետերգոֆի» ֆուտբոլի և հոկեյի վետերանների թիմերում։

