Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը հասանելի է դարձել․ ԵԱՀԿ գործող նախագահ

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Շվեյցարիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը և կարծում է, որ կայուն խաղաղությունն այժմ հասանելի է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Կասիսը նշել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից շուրջ մեկ տարի անց կողմերը մոտեցել են վերջնական փաստաթղթի ստորագրմանը։

«Շվեյցարիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ճանապարհին արձանագրված առաջընթացը։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից շուրջ մեկ տարի անց կայուն խաղաղությունն արդեն հասանելի է։ Շվեյցարիայում մենք հպարտ ենք, որ թեկուզ փոքր չափով, բայց ներդրում ենք ունեցել այս ճանապարհին ձեռնարկված քայլերում։ Ես կոչ եմ անում իմ ադրբեջանցի գործընկերոջը շարունակել ջանքերը, որոնք թույլ կտան համաձայնագիր ստորագրել։ Սա կարևոր քայլ կլինի երկու երկրների ժողովուրդների և ամբողջ տարածաշրջանի համար հաշտեցման և կայունության ուղղությամբ»,- ընդգծել է նա։

Կասիսը վստահեցրել է՝ Շվեյցարիան պատրաստ է հետագայում էլ շարունակել աջակցել խաղաղության գործընթացին, եթե կողմերը դիմեն համապատասպան խնդրանքով։

«Շվեյցարիան պատրաստ է աջակցել գործընթացին, եթե անհրաժեշտություն առաջանա և կողմերը նման ցանկություն հայտնեն։ Մեր երկիրն ունի Հարավային Կովկասում վստահության ամրապնդման բազմամյա փորձ, և մենք պատրաստ ենք շարունակել ներդրում ունենալ այս ուղղությամբ»,- հայտարարել է Կասիսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի