ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը

Լուրեր

14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Շվեյցարիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին արձանագրված առաջընթացը, ինչպես նաև երկու կողմերի կողմից ցուցաբերված քաղաքական կամքը՝ տարիներ շարունակ տառապանքներ պատճառած հակամարտությունը հաղթահարելու համար։ Ես սա ասում եմ որպես Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ։ Այս մասին ադրբեջանական պետական Azertac գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Բաքվում գտնվող Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսը։

«Իմ առաջիկա այցի ընթացքում ես նույն ուղերձը կփոխանցեմ նաև Երևանին»,- հավելել է նա։

Կասիսը նշել է, որ Շվեյցարիան հանդես է գալիս երկխոսության և վստահության աջակցության օգտին։ 2022 թվականին Ժնևում տեղի են ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններ, պատրաստ են աջակցել նաև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, երբ դա կարող է օգտակար լինել։ Ըստ նրա՝ առևտրի, տրանսպորտային կապերի և վստահության ամրապնդմանն ուղղված այլ միջոցների վերականգնումը հույս է ներշնչում։

«Մենք ակնկալում ենք, որ երկու կողմերն էլ կշարունակեն շարժվել դեպի կայուն խաղաղություն, որն օգուտ կբերի երկու երկրների ժողովուրդներին։ Անհամբեր սպասում եմ դեկտեմբերին Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին, որտեղ հնարավորություն կունենամ հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներին։ Շվեյցարիայի նախագահության ընթացքում մենք մտադիր ենք ամրապնդել ԵԱՀԿ-ն՝ որպես երկխոսության հարթակ։ Սա այն սակավաթիվ վայրերից է, որտեղ բոլոր 57 մասնակից պետությունները շարունակում են նստել նույն բանակցային սեղանի շուրջ։ Նույնիսկ լարվածության պայմաններում նման երկխոսության շարունակականությունն ինքնին ձեռքբերում է, իսկ մեր խնդիրն է՝ այդ հնարավորությունն օգտագործել վստահության վերականգնման համար»,- ասել է Կասիսը։

Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս նրան հանդես գալ որպես կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև։ Շվեյցարիան հետաքրքրված է Միջին միջանցքի զարգացմամբ, քանի որ հուսալի և բազմազան առևտրային ուղիները կարևոր են բաց և կայուն համաշխարհային տնտեսության համար։

Կասիսը նաև հայտարարել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում էներգիայի աղբյուրների և մատակարարման ուղիների դիվերսիֆիկացումը կարևոր է Եվրոպայի անվտանգության և դիմակայունության համար։

«Ադրբեջանը հուսալի էներգետիկ գործընկեր է, որը կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում։ Նրա ներդրումը ոչ միայն օգնում է նվազեցնել կախվածությունը մեկ մատակարարից, այլև ապահովում է ավելի կայուն և դիվերսիֆիկացված էներգամատակարարում։Շվեյցարիան բարձր է գնահատում Ադրբեջանի կառուցողական դերը և նրա հանձնառությունը Եվրոպայի հետ էներգետիկ համագործակցության հարցում»,- ասել է նա, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հավելենք, որ Բաքվում Ինյացիո Կասիսը բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի