Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
Հայ հրաձիգները երրորդ ոսկե մեդալն են նվաճել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնությունում։
Շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարում Հայաստանի հավաքականը հռչակվել է աշխարհի չեմպիոն։
Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը և Հայկ Մինասյանը 1719 միավորով նվաճել են ոսկե մեդալ։

