Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ օդաչուն զոհվել է, մեկ մարդ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.07.2026 | 17:56
«Քվանտ» վարժարանը ևս երեք տարի կկարողանա անգլերենով իրականացնել IB ծրագիրը
22.07.2026 | 17:47
Ռոսավիացիան նվազեցրել է Մոսկվայի մոտակայքում թռիչքների բարձրության շեմը և արգելել քաղաքով տարանցիկ չվերթները
22.07.2026 | 17:37
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը
22.07.2026 | 17:26
IFFHS-ն ու AIPS-ը Մեսիին ճանաչել են ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ
22.07.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լուրջ չի վերաբերվում բանակցություններին»
22.07.2026 | 17:09
Հաշիվների արգելափակում․ Պետդուման սահմանափակող օրենք է ընդունել արտասահման մեկնած և հեռակա դատապարտված ռուսների համար
22.07.2026 | 16:55
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն վերադարձրել է Դատախազության այդ միջնորդությունը. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 16:48
Գաղտնի պլան ունենք. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 16:38
ՃՏՊ Սպիտակի ոլորաններում․ 5 քաղաքացի հոսպիտալացվել է
22.07.2026 | 16:34
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է
22.07.2026 | 16:29
16 երկրների հայագետներ հավաքվել են Երևանում՝ 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսին
22.07.2026 | 16:21
Քոլբի Քովինգթոն․ «Համոզված եմ` Արման Ծառուկյանը դառնալու է UFC-ի չեմպիոն»
22.07.2026 | 16:12
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերն արգելող օրենքը
22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
Բոլորը

Անկարայում գյուղատնտեսական դաշտում վթարի է ենթարկվել «Turkish Aerospace Industries» (TAI) ընկերության քաղաքացիական ուսումնական ուղղաթիռը, որի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, հայտնել են իշխանությունները։

Robinson R44 ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով 10:02-ին՝ Անկարայի Սինչան շրջանի Թեմելի թաղամասում, իսկ վթարի պատճառը դեռևս անհայտ է, հայտնում է Անկարայի նահանգապետարանը։ Բնակիչները տեղեկացրել են արտակարգ իրավիճակների ծառայություններին, դեպքի վայր են ուղարկվել հրշեջ, բժշկական և ոստիկանական մի քանի խմբեր։

Վթարի հետևանքով վիրավորվել են երկու ուղևորներ, որոնք բժշկական օգնություն են ստացել։ Իշխանությունները չեն հրապարակել նրանց ինքնության կամ վնասվածքների մասին մանրամասներ։

Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել  է թոշակի անցած գնդապետը, ով աշխատում էր որպես օդաչու-հրահանգիչ։ Իշխանությունները հայտնել են, որ հրահանգիչ օդաչու, թոշակի անցած գնդապետ Յասա Օզդեն Բաքքալը մահացել է ստացած վնասվածքներից: Մյուս ուղևորը, որը նույնականացվել է որպես Բ.Կ. և ներկայացվում է որպես Ռազմաօդային ուժերի հրամանատարության անդամ, մնում է բժշկական հսկողության տակ:

Հետաքննություն է սկսվել՝ վթարի պատճառը պարզելու համար։

Robinson R44-ը թեթև, չորս տեղանոց քաղաքացիական ուղղաթիռ է։ Ներկայացվել է 1990-ականների սկզբին և լայնորեն օգտագործվում է ամբողջ աշխարհում օդաչուների վերապատրաստման, մասնավոր տրանսպորտի, օդային հետազոտման և իրավապահ մարմինների համար՝ իր համեմատաբար ցածր շահագործման ծախսերի և պարզ դիզայնի շնորհիվ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի